Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Մասնագետներ. Ծննդաբերություն տա՞նը, թե՞ հիվանդանոցում. Որ տարբերակն է առավել անվտանգ և ընդունելի
 
 


   

Համաշխարհային մի շարք հետազոտությունների արդյունքների համաձայն, ծննդաբերությունը տնային պայմաններում ավելի անվտանգ է քան ծննդատանը, քանի որ այդպիսով մահացությունն ավելի ցածր տոկոս է կազմում: Մի խումբ մասնագետներ պնդում են, որ կանանց միայն 10%-ը  բժշկական միջամտության կարիք ունի, իսկ մյուս 90%-ը կարող է ծննդաբերել նվազագույն բժշկական միջամտության օգնությամբ:

Հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ ծննդատանը դեղամիջոցների օգտագործման բացասական ազդեցության հավանականությունը ավելի մեծ է, ինչը ազդում է երեխայի առողջության վրա: Գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանիկարծիքով, ծննդաբերությունը չափազանց պատասխանատու իրադարձություն է, որը տնային պայմաններում իրականացնելու դեպքում կարող է վտանգավոր լինել թե ծննդկանի և թե փոքրիկի առողջության համար:

«Այս դեպքում հիմնական բարդություններն են՝ արյունահոսությունը,  ծննդաբերական ուղիների պատռվածքները, պլացենտայի անջատման հետ կապված բարդացումները , նորածնի վիճակի ընդհանուր գնահատման թերացումը»,- նշել է գինեկոլոգը:                                                                                                                

Հայաստանում մասնագետներին հիմնականում թույլ չեն տալիս տանը ծնունդ ընդունել, ընտանեկան կենտրոններ էլ պարզապես չունենք: Շատ կանայք կան, ովքեր կցանկանային տանը ծննդաբերել: Նրանցից շատերի կարծիքով այդ տարբերակն ավելի հարմարավետ է,  ավելի շատ իրավունքներ է տալիս իրենց՝ դարձնելով ծննդաբերության լիարժեք մասնակից:

Մեզ մոտ տարեկան  ունենում ենք 42-43 հազար ծննդաբերություն, որից 150-200-ը տեղի է ունենում տանը կամ ճանապարհին, այսինքն այդ կանանց մոտ սկսում է արագընթաց ծննդաբերություն: Հետագայում ծննդաբերած կանայք տեղափոխվել են հիվանդանոց: Մահվան ելքով տնային ծննդաբերություն չի գրանցվել: Այս տվյալները 2014 թվականի  դեկտեմբեր ամսին հայտնել է ԱՆ մայրական և վերարտադրողական  առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Նրա կարծիքով, տնային ծննդաբերությունների նման փոքր ցուցանիշը մատչելիության, իրազեկման, անվճար ծննդօգնության հավաստագրերի ներդրման արդյունք է: Գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանի կոչը ապագա մարիկներին հետևայլն է՝ ժամանակին դիմել նեղ մասնագետի, հղիության ժամանակ հսկողության տակ գտնվել և  ժամանակին կամ նույնիսկ ավելի շուտ հիվանդանոց այցելել: Նրա կարծիքով այս պարզ քայլերը հիմնականն են մայրիկին և ապագա բալիկին բարդություններից ապահովագրելու համար:

Ծննդաբերության բնական ընթացքի ժամանակ բժիշկը չի միջամտում այլ միայն հետևում է: Այդպիսի մոտեցումը լավ արդյունք է տալիս և մորը և երեխային զերծ են պահում հետծննդաբերական բարդություններից: ԱՀԿ-ն առաջարկել է, որ ծննդաբերության ընթացքը և ձևը որոշի կինը: Այսինքն կինը կարող է ինքը որոշել` ծննդաբերել տանը, թե հիվանդանոցում՝ իրեն հարմար դիրքում:

Որտեղ  ինչպես է ընդունված ծննդօգնությունը

Արևմտյան զարգացած պետություններում ընտանիքը կարող է որոշել, թե որտեղ կընթանա ծննդաբերությունը, կլինի դա տանը՝ մասնագետի օգնությամբ, ընտանեկան կենտրոնում, թե կլինիկայում:

Հոլանդիայում 80 տոկոսը տանն են ծննդաբերում: Դա իրենց թույլ են տալիս շատ հարուստ մարդիկ:  Ծննդկանի համար տանը առանձին սենյակ ու պայմաններ են ստեղծվում, բժիշկը պայմանագիր է կնքում ծննդկանի հետ, իսկ ծննդաբերություն վարողը՝ հիվանդանոցի: Ծննդաբերողի տան մոտ էլ շտապօգնության մեքենա է կանգնում:
ԱՄՆ, Անգլիան, Շվեդիան, Հոլանդիան, Դանիան լայն տարածում ունի բնական ծննդաբերությունը, որը ընթանում է ընտանեկան կենտրոններում կամ տանը:

Հայաստանում կինը այդ ընտրությունը չունի և ստիպված է ծննդաբերել կլինիկայում, հետևելով բոլոր, այսպես ասած, նորմերին:  Համաձայն պետական վիճակագրության ծառայության, ծննդատներից ստացած տվյալների, Հայաստանում ծննդաբերությունների 99.7-99.8 %-ը տեղի են ունենում ստացիոնար բուժհաստատություններում:



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 13.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 56 | Տեգեր: առավել, թե՞, տա՞նը, հիվանդանոցում., տարբերակն, որ, ընդունելի, Մասնագետներ., անվտանգ, Ծննդաբերություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...