Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Մանկական ճողվածք
 
 


   

- Խնդրում ենք գրել մանկականճողվածքի մասին:
Կարինե, Երեւան:

Հարցի պարզաբանման համար դիմել ենք թ.3 մանկական հիվանդանոցի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանին:

- Որո՞նք են ճողվածքի առաջացման պատճառները:
- Ճողվածքները բնածին արատներ են, որոնք առաջանում են հղիության առաջին երեք ամիսներում, երբ սաղմի վրա անբարենպաստ ազդակներ են ներգործում:
- Քանի՞ տեսակի ճողվածքներ կան:
- Լինում են աճուկայինպորտայինստոծանու եւ այլն:
Առաջին երկուսը սովորաբար թեթեւ ընթացք ունեն եւ նույնիսկ կարող են չախտորոշվել:
Պորտայինը հազվադեպ է հանդիպում եւ երեխայի կյանքի առաջին տարիներին հակված է ինքնաբուժման, քանի որ, տարիքի հետ կապված, պորտային օղը կարող է փակվել ինքնուրույն: Կրծքի երեխաների պորտային ոչ վիրաբուժական բուժումը կատարվում է բժշկի հսկողությամբ` պորտին կպչուն սպեղանի դնելով: 
Աճուկային ճողվածքի դեպքում երեխաների վիրահատությունը կատարվում է բժշկի նշանակմամբ, երեխայի համար ամենաանվտանգ տարիքում:
Իսկ ստոծանու ճողվածքը ծանր վիրաբուժական պաթոլոգիա է, որը պահանջում է վիրաբույժի օգնությունը:
- Ինչպիսի՞ ախտանիշներ կան:
- Բարդություններից են օղակումը, որի ժամանակ առողջ երեխան դառնում է անհանգիստ, անդադար լալիս է, կարող է փորկապություն ունենալ: Ճողվածքի շրջանը արտափքվում է, կարող են երեւալ աղեգալարները, ճողվածքի շրջանը գունավորվում է կապտավունից սեւ: Նշվածի դեպքում պետք է դիմել վիրաբույժի:
Որպես վերջաբան, խորհուրդ կտամ  ուշադիր լինել երեխաների նկատմամբ, հետեւել նրանց ամեն մի շարժմանը, չանտեսել պորտի ճողվածքի դեպքում երեխայի լացն ու ճիչը:

 Ժողովրդական բաղադրատոմսեր

Պորտին դնել հին պղնձե մետաղադրամ կամ էլ պղնձե կլորավուն կտոր` որպես սպեղանի, ամրացնել այն լեյկոպլաստիրով եւ այդպես պահել մինչեւ ճողվածքի լրիվ անհետացումը: Լողացնելիս պետք է հանել:

Եթե երեխայի մոտ ճողվածք է հայտնվել, աշխատեք ուղղել դեպի ներս եւ վրան ամրացնել լեյկոպլաստիր, այնուհետեւ փաթաթել բինտով: Այս արարողակարգը կրկնել 5-10 օրվա ընթացքում: Եթե այս ամենից հետո ճողվածքը չանցնի, անհրաժեշտ է նորից ուղղել եւ կրկնել բոլոր գործողությունները:

Պորտին դնել թթու կաղամբի հյութով թրջված թանզիֆ, իսկ վրայից ծածկել 10 դրամանոցի չափով կարտոֆիլի կտորով: Պարբերաբար բուժման դեպքում հիվանդությունը կարող է անցնել մեկ ամսից:
 

Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան

Աղբյուր՝ «Տնային Առողջարան»



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 07.02.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.02.18)
Դիտումներ: 248 | Տեգեր: մանկական, ճողվածք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...