Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Մամոգրաֆիկ հետազոտության արդյունքում կանանց մեկ երրորդը ստանում է սխալ ախտորոշում
 
 
Загрузка...


Արդեն երկար տարիներ շարունակվում է մամոգրաֆիայի հաճախակի հետազոտությունների շուրջ բանավեճը մասնագետների շրջանում։

Դրան է անդրադարձել դանիական նոր ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine պարբերականում, հաղորդում է amerikayidzayn.com կայքը:
 

Կատարված ուսումնասիրությունը ներկայացնում է բժշկական հետազոտության արդյունքում ծագող խնդիրները, հատկապես ուռուցքի առաջացման վաղ շրջանում:
 

Մասնավորապես, նշվում է, որ մամոգրաֆիկ սարքի միջոցով հետազոտված և դրա արդյունքում կրծքի քաղցկեղի ախտորոշում ստացած կանանց մեկ երրորդի ախտորոշումը սխալ է, ինչի հետևանքով էլ նրանք ոչ անհրաժեշտ բուժում են ստանում, քանի որ այդ պահին եղած ուռուցքը աճում է չափազանց դանդաղ և վնաս չի հասցնում օրգանիզմին:
 

Միաժամանակ, հետազոտության արդյունքներում նշվում է նաև, որ սովորական մամոգրաֆիկ հետազոտությունը չի հայտնաբերում ավելի ծանր դեպքեր:
 

Մամոգրաֆիկ հետազոտության կողմնակիցները գտնում են, որ այն օգնում է հայտնաբերել ուռուցքը վաղ փուլում և կարող է փրկել կնոջ կյանքը, իսկ հաճախակի հետազոտության ընդդիմախոսները գտնում են, որ ոչ անհրաժեշտ հետազոտության արդյունքում ստացվող ճառագայթումը կարող է վնասել կնոջն ու նոր քաղցկեղ առաջացնել: 
 




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.02.17)
Դիտումներ: 481 | Տեգեր: երրորդը, մեկ, ստանում, սխալ, հետազոտության, Մամոգրաֆիկ, արդյունքում, Կանանց, ախտորոշում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...