Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Հարցուպատասխան. Հնարավո՞ր է, որ առաջին ինտիմ մերձեցման ժամանակ կուսաթաղանթը չպատռվի
 
 


   

Հնարավոր է որոշ անատոմիական առանձնահատկությունների դեպքում: 

Սեքսապաթոլոգները նշում են ,որ կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում: Հետաքրքիր է նշել, որ երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով: 

Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ և իրոք խանգարել առնանդամի ներթափանցմանը: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի: Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ: Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր:













Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 68 | Տեգեր: կուսաթաղանթը, ժամանակ, չպատռվի, Հնարավո՞ր, Հարցուպատասխան., առաջին, ինտիմ, մերձեցման, որ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...