Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Կոսմետոլոգներ. Ամեն ինչ էպիլացիայի մասին
 
 


   

Հարթաշու՞րթ, ասեղային էպիլացի՞ա կամ գուցե լազերայի՞ն: Չեք կարողանում կողմնորոշվել, որն է ամենալավ միջոցը. Ո՞ր միջոցն ինչպես է ազդում, արդյունավե՞տ է և արդյո՞ք անցավ է:

Անցանկալի մազաշերտից ազատվելու համար ամենապարզ միջոցը հարթաշուրթի կամ թելի կիրառումն է, սակայն այս միջոցները ժամանակավոր են: Այս միջոցը ցավոտ է և ավարտից հետո կարճ ժամանակ մաշկի տվյալ հատվածը կարմրում է: Այս միջոցով անցանկալի մազածածկը հեռացնելու դեպքում, ըստ կոսմետոլոգների, չի բացառվում, որ մազածածկույթը ավելանա:

Ասեղային, ֆոտո և լազերային էպիլացիաները մազաբուժության ձևերն են: Այս դեպքում աշխատանք է կատարվում մազարմատի հետ, որի միջոցով զգալիորեն նվազում է մազածածկը: Էպիլացիայի այս ձևերը չի կարելի կիրառել թարախային շերտի, լայնացած անոթների վրա, ինչպես նաև հղիության և դաշտանային ցիկլի շրջանում:

Ասեղային էպիլացիան կիրառելի է մարմնի բոլոր հատվածներում, բացի մեծ խալերի հատվածից: Այն ճիշտ կատարելու դեպքում ամբողջովին անվտանգ է: Այս միջոցը սխալ կիրառելու դեպքում կարող է մաշկի այրվածք առաջանալ: Քանի որ էպիլյացիայի այս ձևը ցավոտ է, անհարժեշտության դեպքում կատարվում է տեղային ցավազրկում:

«Ասեղային էպիլացիայից հետո պետք է որոշակի կանոններ պահպանել. մոտ 3 օր մաշկի տվյալ հատվածը չլվանալ, խուսափել մրսելուց: Ասեղային էպիլացիան չի կատարվում ամառվա շոգ օրերին, քանի որ քրտինքն էլ է վնաս», - նշում է կոսմետոլոգ Հասմիկ Մելքոնյանը:

Ֆոտոէպիլացիայի դեպքում, որքան մազը մուգ է և կոշտ, այնքան գործընթացն ավելի արդյունավետ է: Էպիլյացիայի այս ձևի առավելություններից մեկն այն է, որ այս տիպի լույսի համար ճանաչելի են գրեթե բոլոր մազերը, բացի գունազրկված մազերից:

«Նախընտրելի է, որ մաշկի նուրբ հատվածներում մազահեռացումը կատարվի Ֆոտոէպիլացիայի միջոցով: »,- խորհուրդ է տալիս բժիշկ-դերմատոկոսմետոլոգ Վարինե Օհանյանը: Նա նաև նշում է, որ ֆոտոէպիլացիան պետք է կրկնել 3-4 անգամ՝ 4-6 շաբաթ պարբերականությամբ:

Լազերային էպիլացիայի դեպքում սարքի արձակած ալիքը ազդում է միայն մուգ մազերի վրա: Սպիտակ կամ գունազրկված մազերը չեն հեռացվում: Պատահում է նաև, որ սև մազն արմատում սպիտակ է լինում, ու ալիքը չի ազդում:



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 133 | Տեգեր: էպիլացիայի, ԻՆՉ, մասին, Կոսմետոլոգներ., Ամեն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...