Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Երբ կլիմաքսը սրվում է. խորհուրդներ
 
 


   

Գարունը ոչ միայն խենթությունների շրջան է, նոր կյանքի սկիզբ է, այլ նաև շատերի համար սարսափով սպասվող ժամանակ: Գարնան հետ շատ հիվանդություններ են սրվում, այդ թվում նաև՝  կլիմաքսը: LN-ի ընթերցող լեդիներից մի քանիսը մեզ արդեն դիմել են այդ անհանգստությամբ:

Խնդրի մասին կայքը զրուցել է Երեւանի թիվ 18 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյանի հետ:

Կլիմակտերիկ սինդրոմը կամ, այլ կերպ ասած, կլիմաքսը կանանց ձվարանների ֆունկցիայի ընկճում է: Այն սովորաբար հանդիպում է 46-50 տարեկան կանանց մոտ և կարող է շարունակվել մինչև 55-60 տ.: Երբեմն նկատվում է 38-45 տ. հասակում, որը կոչվում է վաղ կլիմաքս, և հաճախ ընթանում է բարդություններով:

Առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս 45-50 տարեկանում. ունի ալիքաձև ընթացք' սրացումներով և հանգստի շրջաններով, սեզոնային բնույթ, ավելի արտահայտված է փետրվար-մարտ եւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ըստ բժշկուհու, կանայք հաճախ նշում են հետևյալ ախտանիշները' ջերմահորդանքի (ջերմության զգացում դեմքի, պարանոցի, կրծքավանդակի շրջանում) զգացում, նյարդային վիճակ, գրգռվածություն, գլխացավեր, քրտնածություն, անքնություն, ականջներում աղմուկի զգացում, գլխապտույտներ, դեպրեսիա, հնարավոր է նաև արտաքին սեռական օրգանների շրջանում քորը, քաշի ավելացում:

Ինչպես նշեց Մարինա Ֆրանգյանը, հաճախ կլիմաքսի շրջանում սրվում են խրոնիկ կամ գաղտնի ընթացող շատ հիվանդություններ: Օրինակ՝ հաճախ այն ուղեկցվում է զարկերակային ճնշման, աթերոսկլերոզի, նյութափոխանակության խանգարումներով:

Բժշկուհու խորհրդով՝ եթե կլիմաքսի շրջանում հաճախակի լավ չեք զգում, այն ունի միջին ծանրության կամ ծանր ընթացք, ապա պետք չէ աչք փակել կամ «դիմադրել», անպայման պետք է դիմել մասնագետին: «Արդի բժշկությանը հայտնի են շատ միջոցներ, որոնք օգնում են թեթևացնել կլիմաքսի ընթացքը և բարելավել կնոջ ինքնազգացողությունն ու կյանքի որակը»,- հավատացրեց Մարինա Ֆրանգյանը:



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 482 | Տեգեր: կլիմաքսը, Կլիմաքսի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...