Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 20.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Ինչու կանայք չպետք է չափազանց տարվեն միայն գործով ու տան տնտեսությամբ... առողջության աղբյուր, որ հաճախ անտեսում ես...
 
 


   









Սեքսի պակասի 5 վտանգավոր հետևանք

Ոչ մեկի համար նորություն չէ, որ սեքսը որոշակիորեն ազդում է մարդկանց ֆիզիկական ինքնազգացողության եւ հոգեկան վիճակի վրա: Այդ մասին հիշեցնում է նաեւ Social Psychological and Personality Science գիտական ամսագիրը, որում հրապարակվել են նոր հետազոտության արդյունքները, որը ցույց է տալիս, թե սեքսի եւ կանոնավոր սեռական կյանքի պակասը մարդու համար ինչ վտանգ է ներկայացնում: 


1. Շագանակագեղձի բորբոքում

Անբավարար սեռական կյանքը մեծացնում է շագանակագեղձի զարգացման եւ խրոնիկական դառնալու վտանգը, պնդում են գիտնականները: 

2. Շագանակագեղձի քաղցկեղ

Երկար պահեցողությունը եւս մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը: Եվ հակառակը, ինչպես պնդում են հետազոտության հեղինակները, սեռական հարաբերությունների ժամանակ կանոնավոր սերմնաժայթքումը նպաստում է շագանակագեղձի բջիջների նորացմանը եւ նվազեցնում տղամարդու սեռական համակարգի ուռուցքային հիվանդությունների ռիսկը: 

3. Սիրտ

Սեքսի պակասը կարող է նաեւ սրտի հետ կապված խնդիրներ առաջ բերել:  Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ, որոնք շաբաթն առնվազն երկու անգամ սեռական հարաբերություն են ունենում, ավելի հազվադեպ են մահանում սիրտ-անոթային հիվանդություններից այն տղամարդկանց համեմատ, որոնց սեռական կյանքը պակաս ակտիվ է:  

4. Ցավոտ դաշտան

Կանանց ցավոտ դաշտանը եւս այն խնդիրների ցանկում է, որոնք կարող են առաջանալ սեքսի պակասից: Կանոնավոր սեռական կյանքը խոչընդոտում է փոքր կոնքի օրգաններում արյան լճացմանը եւ նպաստում է էնդորֆինների մակարդակի բարձրացմանը, ինչը հեշտացնում է դաշտանը եւ բարելավում է կանանց ինքնազգացողությունը: Սեքսի պակասը հակառակ գործընթացների պատճառ է դառնում:

5. Իմունիտետի նվազում եւ խրոնիկական հոգնածություն 

Սեքսի պակասի լուրջ «կողմնակի էֆեկտ» են գիտնականները համարել նաեւ իմունիտետի եւ աշխատունակության նվազումը եւ խրոնիկական հոգնածությունը:   Հետազոտությունները ցույց են տալիս, որ կապ գոյություն ունի կանոնավոր սեքսի եւ А իմունոգլոբուլինի հետ, որն ակտիվացնում է վիրուսների դեմ պայքարող հակամարմինների արտադրությունն օրգանիզմում:  

Սեքսի պակասի խնդիրը մեկնաբանելով՝ Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ Յան Շիֆրենտը նշել է, որ չկան որոշակի նորմեր սեռական հարաբերությունների ընդունելի հաճախության վերաբերյալ. ամեն ինչ կախված է զուգընկերների խառնվածքից:  «Եթե զուգընկերներից մեկը դժգոհ է ինտիմ կյանքում, պիտի քննարկի դա, ոչ թե ձեւացնի, թե ամեն ինչ կարգին է», - նշել է մասնագետը:



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 21.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (21.09.17)
Դիտումներ: 2128 | Տեգեր: չպետք, տարվեն, ԻՆՉՈՒ, Ու, տան, չափազանց, տնտեսությամբ..., գործով, կանայք, Միայն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...