Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Ինտիմ մասերի մազահեռացումը վտանգավո՞ր է... կանանց անկյուն
 
 
Загрузка...


LN-ն առաջարկում է քննարկել դեպիլյացիայի տարբերակներից յուրաքանչյուրի դրական ու բացասական կողմերը:

Ածելիով

Ածելիով անցանկալի մազերի հեռացումը ամենաարագն է, ամենահեշտը և կարթես թե ամենաանցավը: Բացի այդ այն ամենաէժանն է, և նույնիսկ կարելի է օգտագործել «սպարտացիների պայմաններում»:) Սրանք առավելություններն էին, իսկ թերությունները՝ գրգռված մաշկ և ոչ երկարաժամկետ արդյունք: Այն խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է մի քանի խորհրդի հետևել: Նախ՝ պետք է պարբերաբար լվալ ածելիի գլխիկը. բերանը պիտի հնարավորինս սուր լինի: Անցանկալի մազերը հեռացնել անպայման աճի ուղղությամբ, իսկ մաքրելուց հետո քսել փափկեցնող և հանգստացնող կրեմ:

 

Էլեկտրական էպիլյատոր

Այս տարբերակն այն լեդիների համար է, ովքեր ցավի կարող են դիմադրել, քանի որ ընթացքը ցավոտ է, բայց մի քանի անգամից ցավը բթանում է, և Դուք էլ սովորում եք:

Էպիլյատորի գլխիկը պտտվում է և այդ արագ պտույտի ընթացքում մազարմատից քաշում դուրս եկած մազերը: Այս տարբերակով դեպիլյացիայից հետո մազերը սկսում են ավելի քիչ աճել: Բացի այդ, սա նույնպես ավելի մատչելի է. գնում եք մեկ անգամ ու օգտագործում տնային պայմաններում: Հիշեք, որ դեպիլյատոր խորհուրդ չի տրվում օգտագործել թևատակի մազահեռացման և բիկինիի համար:

 

Մեղրամոմով մազահեռացում

Սա նույնպես ամենատարածված տարբերակներից է և «ամենատնականը»: Կան մոմեր, որոնք հալած վիճակում քսվում են մազոտ հատվածին, հետո վրան կպցնում եք հատուկ թղթերը, որոնց միջոցով էլ ուժեղ քաշելով՝ մաքրվում են մազերը: Այսպիսի մազահեռացման դեպքում մազի աճի ուշացում է նկատվում, երբեմն էլ գրեթե անհետանում է: Իսկ միակ թերությունը դարձյալ բիկինիի հատվածում ցավոտ լինելն է:

 

Կրեմային մազահեռացում

Սա քիմիական հեռացումն է' արագ, հեշտ ու անցավ: Այս ձևը հակացուցված է զգայուն և ալերգիկ մաշկ ունեցողներին: Սա նաեւ շատերի դեպքում անարդյունավետ է. շուտ հայտնվում են մազերը' ավելի հաստ, ու նկատվում է շատացում:
Եվ վերջում առաջարկում ենք տնային պայմաններում պատրաստվող, այսպես կոչված, «շաքարաջուրը»:

Անհրաժեշտ է'

1 կգ շաքարավազ,
8 ճաշի գդալ ջուր,
7 ճաշի գդալ կիտրոնի հյութ:

Եփել 45 րոպե, հետո թողնել՝ հովանա, և օգտագործել, ինչպես հալած մեղրամոմը:
 
 
Կարդա՛ նաև

Ինտիմ հատվածների մազահեռացում. ի՞նչ մեթոդներ կան

Մարմնի մազահեռացում. որ մեթոդն ընտրել…

Как делать депиляцию интимных мест












 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (02.12.16) | Հեղինակ: Ladynews.am W
Դիտումներ: 1089 | Տեգեր: է..., Կանանց, վտանգավո՞ր, Մազահեռացումը, մասերի, ինտիմ, անկյուն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...