Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Ինչպիսի՞ հակաբեղմնավորիչ միջոց ընտրել
 
 


   

Հղիությունից պաշտպանվելու որևէ լիարժեք մեթոդ գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Հակաբեղմնավորիչները միայն նվազեցնում են հղիության զարգացման ռիսկը և ոչ բացառում այն: Կրկնակի արդյունավետ է հղիության վերահսկումը, երբ տղամարդը կիսում է ընտանիքի պլանավորման
պատասխանատվոությունը:

Գոյություն ունեն անցանկալի հղիությունից պաշտպանվելու բազմաթիվ մեթոդներ, որոնց ընտրությունը կախված է տարիքային խմբերից և օրգանիզմի ընդհանուր վիճակից: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ տարածված հակաբեղմնավորման մեթոդներից առավել արդյունավետ են օրալ (հորմոնալ պրեպարատներ) և ներարգանդային հակաբեղմնավորիչները: Սակայն պետք է հաշվի առնել, որ հորմոնալ պրեպարատների կիրառումը կրում է խիստ անհատական բնույթ, հիմնականում խորհուրդ է տրվում միջին տարիքի կանանց ընդ որում պրեպարատի ընտրությունը կատարվում է անպայման բժշկի խորհրդատվությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Ներարգանդային հակաբեղմնավորիչների թվին են պատկանում պարույրները, որոնք առավել ցուցված են պարբերաբար սեռական կյանքով ապրողներին, քանի որ ունեն տևական ազդեցություն: Ներարգանդային միջոցների արդյունավետության գործակիցը կազմում է 98% և որ ամենակարևորն է կողմնակի ազդեցությունները համեմատաբար ավելի քիչ են: Իսկ ներհեշտոցային միջոցները` մոմիկները և մածուկները ունեն ավելի կարճատև ազդեցություն (ազդեցությունը սկսվում է տեղադրելուց 5 րոպե հետո տևում է մինչև 4 ժամ), որոնք հակաբեղմնավորիչ հատկությունից բացի օժտված են նաև հակամանրէային և բուժիչ ազդեցությամբ:

Ընդհատված սեռական հարաբերությունը հղիությունից պաշտպանվելու առավել տարածված մեթոդներից է: Այն ինչպես և մյուս տարբերակները ունի իր դրական և բացասական կողմեր: Այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել: Այս մեթոդը արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքման հեղուկում սպերմատոզոիդների առկայություն, հետևապես՝ հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ վաղաժամ սերմնաժայթքում, սեռական թուլություն և նևրոզ, ի վերջո կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության:

Կենսաբանական կամ օրացույցային մեթոդը, որի արդյունավետության գործակիցը կազմում է 90%, հիմնված է ձվազատման ժամկետի որոշման և նշված օրերին սեռական հարաբերությունների հաճախականության սահմանափակման վրա: Սովորաբար այն դաշտանային ցիկլի 14-րդ օրն է, սակայն ապահովության համար խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից 10-ից մինչև 17-րդ օրը, այսինքն՝ մեկ շաբաթ:

Մեխանիկական հակաբեղմնավորիչներից լայն տարածում ունեն պահպանակները, որի արդյունավետության գործակիցը կազմում է 88% Մեթոդի առավելությունը կայանում է նրա օգտագօրծման հարմարավետության և պարզության մեջ: Պահպանակների առավելության ևս մեկ կարևոր հանգամանք, այն գրեթե 99% պաշտպանում է սեռավարակներից: Այնուամենայնիվ պետք է հիշել, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ցանկացած մեթոդի արդյունավետությունը աճում է վերջինիս ճիշտ և մշտական կիրառման դեպքում:

Ռուզաննա Ազատյան
Sexual Health Protection



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 612 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...