Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Ինչպես է սթրեսը ազդում մեր օրգանիզմի վրա
 

 


   

Հասկանալու համար, թե ինչպես է սթրեսը ազդում ձեր օրգանիզմի վրա, և ինչպես է այդ մեխանիզմը աշխատում, պետք է խնդիրը կասեցնել, մինչ այդ, երբ արդեն անհնարին կլինի սթրեսից առաջացած խնդիրները լուծել: Լավագույն լուծումը կանխարգելումն է:

Փաստ 1 - Օրգանիզմի համար միևնույն է դուք խոր սթրես եք տանում, թե պարզապես անհանգստանում եք: Բացասական արդյունքը երկու դեպքում էլ միևնույնն է: Անգամ ամենաչնչին սթրեսի դեպքում մեր օրգանիզմում 1400 բիոամեխանիկական օրգանիզմներ են գործում և եթե օրգանիզմում կատարվող գործընթացը թողնենք ինքնահոսի, ապա մեր օրգանիզմը ավելի շուտ կթուլանա: Տուժում են մեր մտավոր 
ունակությունները, էներգիան սպառվում է, կորցնում ենք օրգազմի էֆեկտիվությունը և պարզ մտածելու ունակությունը:

Փաստ 2 - Սթեսը կարող է ստիպել խելացի մարդկանց անել հիմար բաներ: Սթրեսը կարող է առաջացնել մի ռեակցիա, որը գլխուղեղը հետազոտող գիտնականները անվանել են «Կորտիկալ արգելակում», հենց այս արգելակաման ֆենոմեն էլ բացատրում է, թե ինչու են խելացի մարդիկ անում չմտածված բաներ: Սթրեսը արգելափակում է գլխուղեղում կատարվող աշխատանքի մի հատված, այդ պատճառով, այդ պահին մարդը չի կողմնորոշվում, թե ինչ է անում: Երբ մենք գտնվում ենք հավասարակշռված վիճակում, մեր ուղեղը, նյարդային համակարգը և սրտանոթային համակարգը աշխատում են համաչափ: 

Փաստ 3 - Մարդիկ սովոր են չնկատել սթրեսը: Մենք կարող ենք ֆիզիկապես տանել սթրես, բայց հոգեբանական առումով ցույց չտալ, քանի որ այդ վիճակին արդեն սովորել ենք: Շատ մարդիկ ամենօրյա սթրեսին, անհանգստությանը, այնքան, են ընտելացել, որ այդ վիճակը նրանց համար դարձել է սովորական: Սթրեսը կարող է կուտակվել մեր օրգանիզմում ամիսներով և մնալ աննկատ այնքան ժամանակ, մինչև աշխատանքում մենք չանենք կարևոր սխալ, և արդեն չդիմանալով` պոռթկալ և առողջական խնդիրների մասին արդեն տեղեկանալ մեր բժշկից:

Փաստ 4 - Մենք կարող ենք վերահսկել սթրեսը: Պարտադիր չէ լինել սեփական էմոցիաների, մտածմունքների զոհը: Մենք կարող ենք վերահսկել մեր սթրեսը կամ պարզապես դառնալ նրա զոհը, և վերահսկել, այնքան, որպեսզի նա չդառնա մեր ֆիզիկական և հոգեբանական թուլության պատճառ: Գոյություն ունեն պարզ և գիտական առումով ապացուցված մեթոդներ, որոնք թույլ են տալիս վերահսկել սթրեսը:

Փաստ 5 - Լավագույն միջոցը. Կանխարգելել սթրեսը և թույլ չտալ, որպեսզի այն ավելի խորանա: Մարդկանց մեծամասնությունը, սպասում է աշխատանքային օրվա ավարտին, որպեսզի օրվա վերջում հանգստանա և ազատվի տհաճ զգացողություններից: Ամբողջ օրվա ընացքում լինելով սթրեսային իրավիճակում, նրանք մտածում են, որ օրվա վերջում զբաղվելով յոգայով, հաճախելով մարզասրահ, ընկերների հետ գարեջուր խմելով, նրանք կազատվեն տհաճ օրվա ազդեցությունի և օրվա վերջում զբաղվելով որւէ բանով կօգնի լիցքաթափվել: Բայց, ցավոք, նրանց սպասելիքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ չկանխելով սթրեսը հենց սկզբում արդեն օրագանիզմում եղած 1400 ռեակցաիները իրենց գործը անում են: Մեր օրգանիզմը այդ ռեակցիաններին արդեն արձագանքում է և մենք ձեռք ենք բերում հոգեբանական և ֆիզիկական թուլություն:



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 28.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (28.04.18)
Դիտումներ: 393 | Տեգեր: Մեր, ազդում, վրա, Ինչպես, օրգանիզմի, սթրեսը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...