Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Ինչու չի կարելի խառնել ալկոհոլը դեղամիջոցների հետ
 


 


   

Բժիշկները մեկնաբանել են, թե ինչու չի կարելի խառնել ալկոհոլը դեղամիջոցների հետ: Նրանք ընդգծում են, որ հետևանքները կարող են չսահմանափակվել միայն ստամոքսի սպազմով, կարող  են առաջանալ ավելի «տխուր» հետևանքներ:

Ալկոհոլի հետ միասին դեղամիջոցների ընդունումը առաջացնում է մի խումբ անցանկալի կողմնակի ազդեցությունները՝ կախված դեղամիջոցների տեսակներից, օրգանիզմի վրա նրանց ազդեցությունից  և քանակից:

Եթե ալկոհոլն ու դեղամիջոցները օրգանիզմի վրա ազդում են համարյա նույն կերպ, ապա նրանցից մեկը կարող է կտրուկ մեծացնել մյուսի ազդեցությունը, իսկ եթե նրանք տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա, ապա ալկոհոլը կարող է դեղամիջոցի ազդեցությունը չեզոքացնել:

Որոշակի դեղամիջոցներ, հատկապես հազի դեմ նախատեսված օշարակներն ու լուծողականները 10%-ով բաղկացած են ալկոհոլից: Այդ ամենի արդյունքում օրգանիզմի վրա ալկոհոլի ընդհանուր ծանրաբեռնվածությունն ավելանում է: Ցավազրկողների հետ համատեղ ալկոհոլի ընդունումը բարձրացնում է աղեստամոքսային համակարգի վնասման հավանականությունը: Առաջանում են ստամոքսի սպազմներ, սրտխառնոց և փսխում: Մեծանում է ներքին արնահոսության հավանականությունը:

Եթե դուք ընդունում եք հակաբիոտիկներ և դեղամիջոցներ շաքարային դիաբետի կամ ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի բուժման դեմ, ապա նրանց ազդեցությունը կարող է զգալիորեն նվազել:Կարող են առաջանալ ստամոքսի ցավեր, շարժողական ֆունկցաիանների խանգարում, հիշողության հետ կապված խնդիրներ, սրտխառնոց և սպազմեր ստամոքսում:

Ալկոհոլի և դեղամիջոցների համատեղ օգտագործելը հատկապես վտանգավոր է հղիների և  60 տարեկանից բարձր մարդկանց համար, քանի որ նրանց մոտ վնասակար կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունն ավելի բարձր է:



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 11.07.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (11.07.18)
Դիտումներ: 211 | Տեգեր: ԻՆՉՈՒ, դեղամիջոցների, Ալկոհոլը, խառնել, չի, կարելի, հետ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...