RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Ինչու չի կարելի դաջվածք անել․ 3 ծանրակշիռ պատճառ
 


 


   

Դաջվածքները լայն տարածում են գտել երիտասարդների շրջանում։ Սա հիանալի տարբերակ է՝ կերպարը լրացնելու և յուրահատուկ դառնալու համար։ Սակայն մինչև դաջվածք անելը՝ լավ կլինի դիտարկել այս զարդարանքի բոլոր դրական և բացասական կողմերը։ EnterTrain-ը ներկայացնում է 3 ծանրակշիռ պատճառ, թե ինչու է պետք հրաժարվել դաջվածք անելու գաղափարից։

1. Դաջվածքի ներկերի բաղադրությունը չի վերահսկվում օրենսդրական նորմերով

Դաջվածքի ներկերի բաղադրության մեջ բազմաթիվ վնասակար նյութեր կան, օրինակ՝ նիկելը, տիտանը, քրոմը և կապարը։

2. Բարձրանում է մաշկի քաղցկեղ ունենալու ռիսկը

Դաջվածք ունեցող բոլոր մարդիկ բնականաբար չեն բախվի մաշկի քաղցկեղին, սակայն նրանք գտնվելու են բարձր ռիսկայնության տակ։ Ներկի պիգմենտները երբեք օրգանիզմից ամբողջությամբ դուրս չեն գա։

3. Դաջվածքը հեռացնելը այդքան էլ հեշտ գործընթաց չէ

Դաջվածքը հեռացնելու մի քանի տարբերակ կա, սակայն դրանք բոլորն էլ ունեն բացասական կողմեր։ Երբեմն դաջվածքը մարմնագույն պիգմենտով են «ծածկում», սակայն արևայրուքի ժամանակ այդ հատվածի գույնը տարբերվելու է մարմնի այլ հատվածներից։  Առավել տարածված տարբերակ է դաջվածքի լազերային հեռացումը, սակայն դաջվածքի գունանյութը շարունակում է մնալ  մաշկի խորքային շերտում՝ դերմայում։

Ի՞նչ անել, եթե շատ ես ցանկանում դաջվածք ունենալ

Մեհենդին հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են զարդարել իրենց մարմինը, բայց պատրաստ չեն դաջվածք անելու։ Հինայով արված ժամանակավոր նախշերը գեղեցիկ են և անվնաս, սակայն պետք է անպայման համոզվել, որ ալերգիկ չեք հինայի նկատմամբ։
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (31.05.18)
Դիտումներ: 367 | Տեգեր: ԻՆՉՈՒ, դաջվածք, պատճառ, չի, ծանրակշիռ, անել․, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...