RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Հետաքրքիր դեպք Երեւանում. 9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա
 


 


   med.news.am

Երկար ժամանակ 24-ամյա Դիանա Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, զգում էր՝ գիրանում է օր օրի: Եկավ Էրեբունի ԲԿ եւ այն ինչ պարզվեց՝ շոկային էր թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվեց միոմա՝ մոտ 9 կգ: Ուլտրաձայնային հետազոտությունը նաեւ պարզեց՝ Դիանան հղի է:

Էրեբունի ԲԿ ծննդատանը միանգամից կազմակերպվեց կոնսիլիում եւ որոշվեց՝ անհրաժեշտ է վիրահատել: Հաշվի առնելով վիժման մեծ վտանգը՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանըի գլխավորությամբ անմիջապես կատարվեց բարդ վիրահատություն, հեռացվեց գիգանտ միոման, որի երկու հանգույցները հեռացնելուց հետո միասին 8 կգ, 600 գրամ էին կշռում: Բժիշկները կատարեցին հնարավոր ու անհնար ամեն ինչ՝ հղիությունը պահպանելու համար:

Ինչպես հայտնում է https://erebunimed.com/-ը, հղիության հետագա 5 ամիսների ընթացքում Դիանան Էրեբունի ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունք մշտական հսկողության տակ էր: 9 ամիսը լրանալուն պես կատարվեց այդքան սպասված կեսարյան հատումը: Ծնվեց առողջ աղջիկ՝ 3 կգ քաշով:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.18) | Հեղինակ: med.news.am
Դիտումներ: 142 | Տեգեր: երեխա, ծնվել, առողջ, հեռացնելուց, դեպք, Հետաքրքիր, կգ-անոց, միոման, հետո, Երեւանում. | - Վարկանիշ -: 0.0/0