Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Հեպատիտով հիվանդ մարդկանց մոտավորապես 95-ը տեղյակ չեն իրենց հիվանդության մասին. ԱՆ
 
 


   

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և նրա գործընկեր միջազգային կազմակերպությունների կողմից հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր:
 

Վիրուսային հեպատիտներն առողջապահական գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ են երկրների համար:

Տարեկան աշխարհում 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի առաջնային քաղցկեղից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 300 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ Բ վիրուսով, 170 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով, տարեկան հայտնաբերվում է հեպատիտ Ց վարակի 3-4 մլն նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350-500 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի բարդություններից: Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: 2008 թվականից ի վեր` հեպատիտ Ա-ի հիվանդացությունը նվազել է 9 անգամ, իսկ Հեպատիտ Բ-ի հիվանդացությունը` 1,8 անգամ: Հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում արդյունավետության հստակ ցուցանիշ է մանկական ազգաբնակչության շրջանում հիվանդացության կտրուկ նվազումը` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի):

ՀՀ առողջապահության նախարարությունը 2016 թվականին ռիսկի խմբերի շրջանում բուժաշխատողներ, հիվանդի կոնտակտավորներ, դիալիզով հիվանդներ և այլն վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներառել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շարքում:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա վերջինս շարունակում է հիմնախնդիր մնալ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ Ց-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարվում են հիմնականում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և ներհիվանդանոցյաին վարակների վերահսկման և կանխարգելման ընդհանուր մոտեցումների հիման վրա, սակայն վիրուսային հեպատիտ Ց-ի առաջացման ռիսկերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են յուրօրինակ փոխանցման գործոններով, վարակի զարգացման և տարածման յուրահատկությամբ, ինչպես նաև բարդություններով: Կարևորելով խնդիրը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում ստեղծվել են հեպատիտների կանխարգելման գործընթացները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովներ: Մի շարք շարունակական ծրագրեր և միջոցոռումներ են իրականացվում` նպատակ ունենալով բարելավել Հայաստանում համաճարաբանական իրավիճակը, լաբորատոր հսկողությունը, տեղեկատվական բազան: Խնդրահարույց է հեպատիտ Ց-ի վաղաժամ ախտորոշման, արդյունավետ բուժման իրականացումը` հատկապես սոցիալապես անապահով և հատուկ խմբերի համար: Նախատեսած միջոցառումները հիմնականում միտում ունեն նվազեցնելու վիրուսային հեպատիտների հիվանդացության և մահացության ցուցանիշները, բարելավելու հիրանդների կյանքի որակը Հայաստանի Հանրապետությունում:

Այսօր՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, առողջապահության նախարարաությունը ԱՀԿ-ին համահունչ ևս մեկ անգամ բարձրաձայնում է վիրուսի փոխանցման ուղիների ու սպառնալիքների մասին: Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել ռիսկի գոտում` պայմանավորված հեպատիտի գլոբալ համաճարակի չափերով:

Հեպատիտով հիվանդ մարդկանց մոտավորապես 95%-ը տեղյակ չեն իրենց հիվանդության մասին: Մինչդեռ, հեպատիտի վերաբերյալ իրազեկվածությունը կարող է կանխել հեպատիտով վարակվելու ռիսկը և խուսափել կյանքին սպառնացող մի շարք հիվանդություններից:



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 14.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (14.09.17)
Դիտումներ: 176 | Տեգեր: Հեպատիտով, չեն, հիվանդ, 95-ը, հիվանդության, ՄԱՍԻՆ., տեղյակ, Մարդկանց, իրենց, մոտավորապես | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...