Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Հարց սեքսապաթոլոգին. Անպտղություն. Ինչից կարող է նվազել սերմնաբջիջների շարժունակությունը
 
 


   

- Խնդրում եմ գրել կանանց եւ տղամարդկանց անպտղության պատճառների մասին:
Լուսինե

«Անպտղությունը հիվանդություն չէ: Դա անակնկալ տարերային աղետ է, որի համար հաճախ ոչ ոք մեղավոր չէ: Անպտուղամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգեւում է ամուսիններին սեքսուալ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծության, նաեւ նոր զուգընկեր կամ զուգընկերուհի որոնելու պատճառ:   Անպտուղ ամուսնությունը կարեւոր հիմնախնդիր է սոցիալական եւ բժշկական առումներով»- մեզ հետ զրույցում պարզաբանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

- Բժի՛շկ Շահրամանյան, ո՞րն է կոչվում անպտուղ ամուսնություն:

- Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող են մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:

- Եկեք խոսենք տղամարդկանց անպտղության մասին:

- Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղության ժամանակ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմնահեղուկի ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սերմնաբջիջների ոչ բավարար քանակությամբ եւ շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված` մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են՝
գաղտնամորձությունը (երբ ամորձիները թերզարգացած են լինում, մնում են որովայնի խոռոչում եւ չեն իջնում ամորձապարկ).
սերմնատար երակների լայնացումը, որը պայմանավորված է այդ երակում ճնշման բարձրացմամբ:

- Խնդրում եմ նշեք նաեւ երկրորդային անպտղության պատճառները:

- Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաեւ խոզուկ, տուբերկուլոզ, բրուցելոզ առաջացնող վարակների,  վնասվածքների հետեւանք է: Սակայն  ավելի հաճախ պատճառը ժամանակին չհայտնաբերված և չբուժված  սեռավարակներն են` գոնոռեան, տրիխոմոնոզը, քլամիդիոզը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի եւ գեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ եւ կոշտություններ, որոնց հետեւանքով ստեղծվում է սերմնաբջիջների դուրս գալուն խանգարող մեխանիկական արգելք, եւ սերմը դառնում է անկենսունակ:

- Հագուստը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ:

- Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երեւույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետեւանքներ են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված եւ շատ կիպ հագուստը, որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:
Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկական առումով առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սերմնաբջջի եւ ձվաբջջի բացասական քիմիական հակազդեցությամբ, ինչն անհնարին է դարձնում նրանց միացումը:

- Իսկ որո՞նք են կանանց անպտղության պատճառները։

- Տարբեր են նաեւ կանանց անպտղության պատճառները: Դրանք նույնպես լինում են առաջնային եւ երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:
Առաջնային անպտղության գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան եւ հորմոնալ   խանգարումները: Հաճախ անպտղության պատճառ են դառնում ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը եւ արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, եւ սերմնաբջիջն անկարող է հաղթահարել այդ արգելքը:

- Արհեստական վիժումը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ: 

- Անպտղության առավել տարածված պատճառներից մեկը հենց արհեստական վիժումն է (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլը, խանգարվում է ներզատիչ գեղձերի աշխատանքը:
Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային մահով, ինքնաբեր վիժումով: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական ու հետեւողական ուսումնասիրում:

- Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ սեռական առողջությունը բարելավելու միտումով ոմանք ինքնակամ ընդունում են խթանիչներ:

- Քիչ չեն այն դեպքերը, երբ երիտասարդները, լսելով սեռախթանիչ դեղերի գայթակղիչ գովազդը, վազում են դեղատուն` “հրաշք” դեղահաբերը ձեռք բերելու եւ անառիթ ու անկանոն օգտագործելու: Այնուհետեւ սկսում են անսարք հեռախոսի սկզբունքով ընկերներին ու մտերիմներին խորհուրդ տալ օգտագործել այդ դեղամիջոցերը` սեռական կյանքի “որակը” բարելավելու համար:
Իրականում նախքան դեղամիջոցերի ընդունելն անձը պետք է պարտադիր հետազոտվի բժիշկ-սեքսոպաթոլոգի մոտ: Սեքսոլոգիական հետազոտությունից հետո բժիշկը նշանակում է բուժման կուրս` ներառելով տվյալ անձի համար անհրաժեշտ դեղամիջոցները, դրանց ընդունման ձեւերը, հատուկ սննդակարգը, սեռական կենսակերպը եւ այն: Այսինքն` ցանկացած սեքսոլոգիական բուժում խիստ անհատական է:   Երբեք չի կարելի ինչ-որ դեղ, առավելեւս` սեռական առողջության ոլորտի, օգտագործել երբ ուզես, կամ հենց այնպես` «որակը լավացնելու համար», քանի որ արդյունքում կարելի է այդ «որակը» ընդմիշտ կորցնել:

 Հ.Գ. Այսպիսով, ոչ մի դեպքում պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ, իսկ ժամանակին բժշկի դիմելով եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան բուժում ստանալով կարելի է խուսափել առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներից, այդ թվում նաեւ անպտղությունից:

Հեղինակ՝ Վլադ Մուրադյան
Աղբյուր՝ «Տնային առողջարան»

 



Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 224 | Տեգեր: ինչից, սեքսապաթոլոգին., հարց, Անպտղություն., շարժունակությունը, կարող, նվազել, սերմնաբջիջների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...