Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Դեռահասի անկյուն. Ինչպե՞ ս կարող եմ հաղթահարել սեռական հասունացման հետ կապված դժվարությունները
 

 


   Աղբյուրը

Սեռական հասունացումը «Ամերիկյան բլրակներ» ատրակցիոնի պես է՝ և՛ ոգևորիչ է, և՛ վախեցնող։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել հուզական վերելքների ու անկումների այդ դժվար շրջանը։

Ի՞նչ է սեռական հասունացումը

Պարզ ասած՝ սեռական հասունացումը կյանքի մի շրջան է, որը սրընթաց գնացքի նման, տանում է քեզ դեպի հասունություն՝ փոխելով քեզ ֆիզիկական և էմոցիոնալ առումով։ Այս շրջանում քո օրգանիզմում շատ արագ տեղի են ունենում ֆիզիկական և հորմոնալ փոփոխություններ, ինչի շնորհիվ սերունդ ունենալու ունակություն ես ձեռք բերում։

Սակայն դա չի նշանակում, որ դու պատրաստ ես ծնող լինելու։ Սեռական հասունացումը պարզապես նշան է, որ մանկությունդ անցյալում է մնացել, և այդ զգացումը կարող է քո մեջ և՛ ուրախ ակնկալիքներ առաջացնել, և՛ տխրություն պատճառել քեզ։

Չպետք է չափից շատ անհանգստանաս, եթե մոտենում ես պատանեկության շրջանին, և դեռ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, կամ եթե դու տասը տարեկան դեռ չկաս, և արդեն քո մարմնում փոփոխություններ են տեղի ունենում։ Սեռական հասունացումը ունի իր կենսաբանական ժամացույցը, որը հիմնականում քո հսկողության տակ չէ։

Սեռական հասունացումը «Ամերիկյան բլրակներ» ատրակցիոնի պես է՝ և՛ ոգևորիչ է, և՛ վախեցնող։ Բայց դու կարող ես սովորել հաղթահարել այդ հուզական վերելքներն ու անկումները

Ֆիզիկական փոփոխություններ

Թերևս ամենաակնհայտ փոփոխությունը, որ տեղի է ունենում սեռական հասունացման շրջանում, դա արագ աճն է։ Խնդիրն այն է, որ քո մարմնի ոչ բոլոր մասերն են համաչափ զարգանում։ Ուստի վատ մի՛ զգա, եթե շարժումներդ փոքր-ինչ անփույթ են։ Վստահ եղիր, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի։

Սեռական հասունացման շրջանում ուրիշ ֆիզիկական փոփոխություններ էլ են տեղի ունենում։

Տղաների սեռական հասունացումը

Սեռական օրգանների չափերի մեծացում

Անութափոսերում, ցայլքի շրջանում և դեմքին՝ մազերի աճ

Ձայնի փոփոխություն

Ինքնաբուխ էրեկցիա և սերմնահեղուկի ակամա արտազատում

Աղջիկների սեռական հասունացումը

Կրծքագեղձերի մեծացում

Անութափոսերում և ցայլքի շրջանում՝ մազերի աճ

Առաջին դաշտան

Աղջիկների և տղաների սեռական հասունացումը

Մարմնի հոտ, որն առաջանում է, երբ քրտինքին խառնվում են բակտերիաները։

Առաջարկ։ Մարմնիդ հոտը կանխելու համար հաճախակի լոգանք ընդունիր և հակաքրտինքային միջոցներ օգտագործիր։

Բշտիկներ, որոնք առաջանում են մաշկի ճարպագեղձերում կուտակված բակտերիաների պատճառով։

Առաջարկ։ Թեև հեշտ չէ կանխել մաշկի վրա բշտիկների առաջացումը, սակայն եթե հաճախակի լվանաս դեմքդ և օգտագործես մաշկի մաքրման միջոցներ, կարող ես որոշ չափով կանխել այդ խնդիրը։

Հուզական փոփոխություններ
«Հորմոնալ փոթորկի» պատճառով սեռական հասունացման շրջանում ֆիզիկական փոփոխություններ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հուզական ֆոնի կտրուկ փոփոխությունների։ Դու կարող ես նույնիսկ ունենալ տրամադրության կտրուկ տատանումներ։

Սեռական հասունացման շրջանում բազմաթիվ աղջիկներ ու տղաներ չափից շատ կաշկանդված են լինում. նրանց թվում է, թե մարդիկ անընդհատ խոշորացույցի միջով իրենց են նայում։ Եվ արտաքինի կտրուկ փոփոխությունը կարծես կրակի վրա յուղ է լցնում։

«Երբ սկսեցի մեծանալ, դիտմամբ կուզիկ էի քայլում և լայն բլուզներ էի հագնում։ Թեև գիտեի, թե ինչու էր մարմինս փոփոխության ենթարկվում, բայց, միևնույնն է, ինձ անհարմար ու կաշկանդված էի զգում։ Տեղս չէի գտնում» (Ջանիս)։

Թերևս ամենամեծ հուզական փոփոխությունն այն է, որ դու սկսում ես հակառակ սեռին բոլորովին ուրիշ աչքով նայել։

«Էլ չէի մտածում, որ տղաները նյարդայնացնող ու ձանձրալի են։ Ոմանք գրավիչ դարձան ինձ համար, ու ես հասկացա, որ սիրահարվելը այդքան էլ վատ բան չէ։ Ընկերուհիներիս հետ «ով ում է հավանում» թեմայով զրույցները հաճախակի դարձան» (Ալեկսիս)։

Սեռական հասունացման շրջանում որոշ երիտասարդներ հրապուրվում են միևնույն սեռի անհատներով։ Եթե քեզ հետ էլ նման բան պատահի, մի՛ եզրակացրու, որ համասեռամոլ ես։ Հիմնականում նման զգացումները ժամանակի ընթացքում անցնում են։

«Քանի որ անընդհատ ինձ ուրիշ տղաների հետ էի համեմատում, նրանք սկսեցին ինձ դուր գալ։ Բայց երբ մեծացա, սկսեցի ավելի շատ աղջիկներով հետաքրքրվել։ Այժմ տղաների հանդեպ այդ զգացումներն անցյալում են մնացել» (Ալան)։

Ինչ կարող ես անել

Փորձիր դրական տեսակետ ունենալ։ Իրականում, սեռական հասունացման ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները անհրաժեշտ են քո ֆիզիկական և էմոցիոնալ ձևավորման համար։ 

Մարզանք արա և բավականաչափ հանգստացիր։ Բավարար քունը կօգնի, որ քիչ նյարդայնանաս, ավելի քիչ սթրեսի ենթարկվես և պայքարես ընկճվածության դեմ։

Չափից շատ մի՛ քննադատիր ինքդ քեզ։ Մի՞թե իրականում բոլորը ուշադիր քեզ են նայում։ Նույնիսկ եթե մարդիկ ինչ-որ բան էլ ասում են քո մարմնի հետ տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, դրանից մեծ բան մի՛ սարքիր։ 

Սովորիր, թե ինչպես կարող ես վերահսկել սեռական ցանկություններդ, որպեսզի չտրվես դրանց։ 

Խոսիր ծնողներիցդ մեկի կամ մեկ այլ վստահելի հասուն անձնավորության հետ։ Ճիշտ է, սկզբում գուցե քեզ անհարմար զգաս, բայց օգնություն ստանալուց հետո կհասկանաս, որ ջանքերդ զուր չէին 

Ամփոփում։ Սեռական հասունացման շրջանում դժվարություններն անխուսափելի են։ Բայց հենց այս շրջանում է, որ դու հասունանում ես ոչ միայն ֆիզիկապես, այլև մտային, էմոցիոնալ և հոգևոր առումներով 



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: Աղբյուրը

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: Աղբյուրը
Դիտումներ: 235 | Տեգեր: անկյուն., սեռական, եմ, հաղթահարել, հետ, կապված, Ինչպե՞, կարող, դեռահասի, հասունացման | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...