/Գեղեցկություն և առողջություն - Դեմքը սպիտակեցնող դիմակ բնական բաղադրիչներից " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Դեմքը սպիտակեցնող դիմակ բնական բաղադրիչներից
 


 


   

Շատ կանայք դեմքի վրա ունեն պեպեններ կամ պիգմենտային հետքեր և չգիտեն, թե ինչպես ազատվել դրանցից:

Ներկայացվող դիմակն իր մեջ ներառում է կատարյալ բաղադրիչներ՝ մաշկը սպիտակացնելու համար: Մաղադանոսը, կիտրոնը, թթվասերը և վարսակի ալյուրը գերազանց ճերմակեցնում են մաշկը: Վարսակի ալյուրը նաև երիտասարդացնում է այն, իսկ թթվասերը՝ սնուցում:

Այս դիմակը պետք է անել փուլերով՝ 3-5 անգամ: Շատ կարևոր է դրանից հետո օգտագործել SPF պաշտպանությամբ կրեմ: Գարնանը կարելի է սպիտակացնել մաշկը, քանի դեռ այդքան վառ արև չկա:

Սպիտակեցնող դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ են․

- թարմ մաղադանոս՝ 3-4 ճյուղ

- եռման ջուր՝ 3 ճաշի գդալ

-վարսակի ալյուր՝ 3 ճաշի գդալ

-թթվասեր՝ 1 ճաշի գդալ

-կիտրոնի հյութ՝ 1 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը․

Մանրացրեք մաղադանոսը և վրան լցրեք եռման ջուրը: Ավելացրեք վարսակի ալյուրը, թթվասերը, կիտրոնի հյութը և խառնեք:

Խառնուրդը պետք է թթվասերի նման պինդ լինի: Քսեք այն մաքրած դեմքին՝ հաստ շերտով: Սպասեք մինչև չորանա և կրկին քսեք երկու անգամ:

Լվացեք գոլ ջրով: Դիմակը կիրառեք 3-5 օր:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (28.02.18)
Դիտումներ: 1680 | Տեգեր: դեմքը, բաղադրիչներից, դիմակ, Բնական, սպիտակեցնող | - Վարկանիշ -: 1.0/1