Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Դատարանը Johnson’s Baby-ին պարտավորեցրել է 417 միլիոն դոլար վճարել այս կնոջը․ նա կարողացել է ապացուցել, որ․․․
 

 


   

ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson ընկերությանը 417 միլիոն դոլար վճարել ամերիկուհուն, ով հայտարարել էր, որ ընկերության արտադրանքի օգտագործման հետևանքով հիվանդացել է քաղցկեղով։

Associated Press գործակալության տվյալներով՝ Կալիֆորնիայի Մոդեստո քաղաքի բնակիչ Դեբորա Ջանեկին երկար ժամանակ օգտագործել է Johnson’s Baby մանկական ցանափոշի։ 2012թ․ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ձվարանի քաղցկեղ։

«Մենք ուրախ ենք, որ ատենակալները ճիշտ վճիռ կայացրեցին։ Նրանք հերթական անգամ հաստատեցին, որ Johnson & Johnson ընկերությունը պետք է մարդկանց զգուշացնի, որ այդ արտադրանքի օգտագործումը պարունակում է քաղցկեղի առաջացման վտանգ»,-հայտարարել է կնոջ փաստաբանը։

Ընկերությունը մտադիր է բողոքարկել վճիռը և պնդում է, որ Johnson’s Baby ցանափոշին լիովին անվտանգ է։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ։ Մայիսին Միսուրի նահանգի ատենակալների դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորցրել էր վճարել 55 միլիոն դոլար կնոջը, ով ևս հայտարարել էր, որ իր մոտ առաջացել է ձվարանի քաղցկեղ ընկերության արատադրանքի օգտագործման պատճառով։



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 08.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (08.06.18)
Դիտումներ: 681 | Տեգեր: կնոջը․, Johnson’s, միլիոն, դատարանը, դոլար, վճարել, 417, պարտավորեցրել, Baby-ին, Այս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...