Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Ինտիմ մերձեցման ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողության պատճառը կարող է լինել հետևյալը...
 
 


   sexology.am

Դիսպարեունիան սեռական ակտի ժամանակ կրկնվող կամ մշտական ցավային զգացողություններն են, որոնք հանդիպում են և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Այն կապված է կանանց սեռականության առանձնահատկությունների հետ, այն է` նրանց համար հոգեբանական գործոնների մեծ նշանակությունը, սեռական դրսևորումների կախվածությունը անհատական փորձից և, որ ամենակարևորն է` զուգընկերոջ անձնային հատկանիշները: Վերոհիշյալ նախապայմանները որոշում են կնոջ սեռական կյանքի որակը:

Դիսպարեունիան կարող է սեռական կյանքի նկատմամբ անգիտակից կոնֆլիկտների հետևանք լինել:
Չնայած այն հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, այն առավել հաճախ է աղջիկների մոտ: Ցավ կարող է առաջանալ անբավարար սեռական գրգռման դեպքում: Ցավը կարող է կապված լինել մկանային լարվածության հետ, որը իմիսիայի իրականացման համար մեծ դժվարություններ է հարուցում, իսկ ներհրումներ կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանք դառնում: Ինչպես արդեն նշվեց, կնոջ սեռական կյանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է:

Շատ հաճախ սեքսուալ դժվարությունները և խնդիրները չեն կարևորվում և անտեսվում են ամուսինների կողմից, մինչդեռ ոչ ժամանակին հայտնաբերումը և բուժումը կարող է պատճառ լինել անձի նևրոտիզացիայի և սեքսուալ ոլորտում ֆունկցիոնալ խանգարումների առաջացմանը: Կանանց համար սեռական աններդաշնակության պատճառ կարող է հնդիսանալ նաև ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքը, էռոգեն գոտիների անբավարար խթանումը կամ ընդհամրապես բացակայությունը:

Սեռական անհամատեղելիությունը կարող է պայմանավորված լինել նաև միմյանց հետ խառնվածքի և սեռական կոնստիտուցիայի ինչպես նաև սեռական վարքի անհամապատասխանությամբ: Սեռական մերձեցմանը ուղղված բացասական դիրքորոշման զարգացմանը նպաստում է զուգընկերոջը ֆիզիկապես (խոսք, միմիկա, հագուստ, հոտ որը բնորոշ է տվյալ անհատին) անտանելիության հանգամանքը ինչպես նաև երբ նա կորցրել է իր էռոտիկ գրավչությունը` իրեն չհետևելու պատճառով:







Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: sexology.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: sexology.am
Դիտումներ: 119 | Տեգեր: ժամանակ, զգացողության, պատճառը, կամ, մշտական, կարող, ինտիմ, կրկնվող, մերձեցման, ցավային | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...