Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Բժշկի անկյուն. Կրծքագեղձի քաղցկեղ
 
 
Загрузка...


Կրծքագեղձի քաղցկեղը նորագոյացություն է, որի առաջացմանը նպաստում են մի շարք հորմոնալ գործոններ:

Հաճախ  կրծքագեղձի քաղցկեղ է առաջանում չծննդաբերած, մեծ թվով աբորտներ, ձվարանների հիվանդություններ, վաղ դաշտան և ուշ ծննդաբերություն ունեցած կանանց մոտ:

Մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը, այսինքն` քաղցկեղային հիվանդություններն արյունակիների մոտ: Հիվանդության առաջացման ռիսկը մեծ է դիաբետով, գիրությամբ, արյան բարձր ճնշում ունեցողների դեպքում, իսկ հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառումն էականորեն նվազեցնում է քաղցկեղառաջացման վտանգը:


Ախտանշանները

Հիմնական ախտանշանը կրծագեղձի շրջանում ուռուցքի առաջացումն է: Հիմնականում այն տեղակայվում է կաթնագեղձի վերին հատվածում, գրեթե միշտ  անցավ է լինում ու պինդ:

Ուռուցքը կարելի է շոշափել կանգնած կամ էլ պառկած վիճակում: Պտուկը քաշելիս` այն տեղաշարժվում է ու արյունոտ արտադրություն է նկատվում: Մաշկն ասես  թորշոմում է, իսկ ուռուցքի հատվածում «կիտրոնի կեղևի» է նմանվում, որտեղ հետագայում նաև խոցեր են գոյանում:


Ախտորոշումը

Կուրծքը պետք է զննել ինչպես ձեռքերն իջեցրած, այնպես էլ բարձրացրած դիրքերում, կանգնած ու պառկած վիճակում, 2 ձեռքով: Ուլտրաձայնային ու մամոգրաֆիկան հետազոտությամբ կարող են հայտնաբերվել նաև քաղցկեղի չշոշափվող տեսակներ:

Այսօր կրծքագեղձի քաղցկեղն ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածն է, ու դրա համար հարկավոր է ամեն տարի հետազոտություն անցնել:


Ինքնախտորոշում

Նպատակն նորագոյացության ինքնուրույն հայտնաբերումն է ու մասնագետին ժամանակին դիմելու անհրաժեշտությունը:

Կանանց  ու աղջիկներին ամեն ամիս առաջարկվում է դաշտանի ավարտից հետո զննել կուրծքը, ստուգել սպիտակեղենն ու պտկի շրջանում  բծերի հայտնաբերման դեպքում դիմել համապատասխան մասնագետի:

Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում առաջարկվում է համալիր բուժում իրականացնել, որը ներառում է ` ճառագայթային թերապիա: Իսկ քիմիաթերապիան նաև առողջ  բջիջների վերականգնման հավանականությունն է մեծացնում: Քիմիաթերապիան  հիվանդության նախնական փուլում շատ լավ արդյունքէ տալիս, ու բարելավում կյանքի որակը:

Ի դեպ, տարածված կարծիք կա, որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց հիվանդություն է, սակայն, վիճակագրության համաձայն, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են նաև տղամարդիկ:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (04.12.16) | Հեղինակ: araratnews.am W
Դիտումներ: 668 | Տեգեր: քաղցկեղ, բժշկի, անկյուն., Կրծքագեղձի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...