Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Արյունը և անոթները մաքրող պարզ միջոցներ
 
 


   

Հայտնի է, որ տարիքի հետ անոթները աստիճանաբար կարծրանում են, դառնում են փխրուն, իսկ դրանց պատերը՝ անհարթ: Բացի այդ, ժամանակի ընթացքում դրանց պատերին է նստում ճարպի, աղերի, խոլեստերինի շերտ, որը զգալիորեն նեղացնում է դրանց անցանելիությունը, խոչընդոտ է հանդիսանում արյան նորմալ հոսքի համար, ինչի արդյունքում խախտվում է հարակից հյուսվածքների սնուցումը: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ պետք է մաքրի իր անոթները: Այդ հարցում ձեզ կօգնեն մեր առաջարկած պարզ ժողովրդական միջոցները: 
 


• 1 բաժակ սառը ջրին ավելացնել 5 կաթիլ յոդ, 1ճ.գ. մեղր, 1ճ.գ. խաղողի կամ խնձորի քացախ: Լավ խառնել: Օրեկան ընդունել 2 բաժակ:
Առաջին բաժակը խմել առավոտյան ժամը 6-ին և մինչև 12-ը ոչինչ չուտել: Երկրորդը խմել երեկոյան ժամը 10-ին և դրանից հետո ոչինչ չուտել:
Խառնուրդն իր համով հյութ է հիշեցնում: Ցանկալի է խմել մեկ ամիս: Մաքրվում է արյունը և ամբողջ ավշային համակարգը, անցնում են գլխացավերը և մրսածության հետ կապված հիվանդությունները, կարգավորվում է նյութափոխանակությունը և այլն:


• 1 մաս եղինջի տերևների վրա լցնել 3 մաս բարձրորակ օղի: 10 օր թողնել մութ տեղում, քամել: 10 օրվա ընթացքում օրը 2-3 անգամ ընդունել 30-40 կաթիլ թուրմ՝ սովորական ջրով:


• Վերցնել 200-ական գրամ հետևյալ բաղադրիչներից՝
1. «Կագոր» տեսակի գինի,
2. սխտորի հյութ,
3. գազարի հյութ,
4. բազուկի հյութ,
5. կիտրոնի հյութ,
6. մեղր,
7. ցանկալի է նաև շաղգամի (редька) հյութ:
Խառնել իրար և ընդունել օրը 3 անգամ, 1ճ.գ., ուտելուց 30 րոպե առաջ: Խառնուրդը մաքրում է արյունն ու անոթները, երիտասարդացնում ու լավացնում է օրգանիզմի ընդհանուր վիճակը: Պետք է պահել սառնարանում: Տվյալ քանակը բավարար է մեկուկես ամիս:


• Անոթները և արյունը մաքրող տիբեթական այս բաղադրատոմսը համարվում է անվտանգ և շատ արդյունավետ: Անհրաժեշտ է մաքրել և մանրացնել 350գ սխտոր, լցնել ապակյա շշի մեջ, ավելացնել 200մլ սպիրտ: Շիշը փակել, փաթաթել մուգ թղթով կամ կտորով և պահել սենյակային ջերմաստիճանում՝ արևի ճառագայթներից հեռու: 10 օրից քամել և նորից 2 օր թողնել հանգստանա: Թուրմը պետք է ընդունել լուծելով սառը եռացրած կաթի մեջ: Հետևեք հետևյալ սխեմային:
1. Առավոտյան 50մլ սառը կաթին ավելացնել 1 կաթիլ թուրմ, ճաշին՝ 2 կաթիլ, ընթրիքին՝ 3 կաթիլ:
2. Հաջորդ առավոտ կաթին ավելացնել արդեն 4 կաթիլ թուրմ, ճաշին՝ 5 կաթիլ, իսկ երեկոյան՝ 6 կաթիլ:
3. Այս ձևով կաթիլների քանակը հասցնել 15-ի, այնուհետև մեկական կաթիլով պակասացնել այնքան ժամանակ, մինչև հասնեք 1 կաթիլի:
4. Դրանից հետո օրը 3 անգամ խմել 25 կաթիլ, մինչև թուրմի վերջանալը:
Խորհուրդ է տրվում այս մաքրումը կատարել յուրաքանչյուր 5 տարին մեկ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ


 





Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 05.02.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (05.02.17)
Դիտումներ: 920 | Տեգեր: պարզ, մաքրող, անոթները, Արյունը, միջոցներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...