Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Արյուն Ինտիմ մերձեցման ժամանակ. ինչու է այդպես լինում (չափահասների համար)
 

 


   entertrain

Ինչն է դառնում սեքսի ժամանակ արնահոսության պատճառ:

Մեխանիկական վնասում

Այս խնդիրը դիտվում է չափազանց ինտենսիվ և կոպիտ սեքսի կամ ֆալլոիմիտատորների սխալ օգտագործման, նաև քսանյութի բացակայության դեպքում, ինչի հետևանքով վնասվում են հեշտոցի կամ արգանդի վզիկի պատերը: Այդ արնահոսությունը կուղեկցվի ցավով սեքսի ժամանակ: Երբեմն այդ վնասվածքները կար են պահանջում, երբեմն բավարար են ժուժկալությունը, բուժիչ բույսերով վաննան և վերք ապաքինող քսուքները:

Ինֆեկցիոն հիվանդություններ

Սեքսի ժամանակ արյան անջատումը հաճախ ուղեկցվում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, բորբոքային գործընթացների դեպքում:

Էնդոմետրիոզ

Այս հիվանդության ռիսկին հատկապես ենթակա են վերարտադրողական տարիքի կանայք, հիվանդության պատաճառները մինչ օրս մինչև վերջ պարզ չեն: Հիվանդությունն ուղեկցվում է հաճախակի արգանդային արնահոսությամբ, այդ թվում՝ սեքսի ժամանակ, արգանդի մեծացումով, դաշտանային ցիկլի խանգարմամբ: Ախտորոշել և բուժել կարող է միայն բժիշկը:

Դեղերի սխալ ընդունում

Սեքսի ժամանակ արյուն կարող է գալ հորմոնալ և հակաբեղմնավորիչ հաբեր ընունելու դեպքում: Երբեմն արնահոսություն կարող է առաջացնել սովորական ասպիրինի և այլ դեղամիջոցների ընդունումը, որոնք ազդում են արյան մակարդելիության վրա: Այդ դեպքում կարելի է գինեկոլոգի դիմել:

Պոլիպներ

Մեխանիկական ազդեցության դեպքում պոլիպները վնասվում են՝ արնահոսություն առաջացնելով: Եթե սեքսի ժամանակ արյան պատճառը պոլիպներն են, անհրաժեշտ է դրանցից շտապ ազատվել վիրաբուժական ճանապարհով, այլապես ուռուցքի առաջացման ռիսկ կա:

Արգանդի վզիկի էրոզիա

Արգանդի վզիկի էրոզիան բնութագրվում է խոցերի ձևավորմամբ, որոնց վնասումը հանգեցնում է արնահոսության: Բուժվում է, որպես կանոն, դաղելով կամ հորմոնալ թերապիայով: Ինքնաբուժությամբ չզբաղվեք:

Ուռուցք

Արգանդի ցանկացած ուռուցք կարող է արյուն առաջացնել սեքսի ժամանակ:

Ձվազատում
Դա նորմալ է, բժշկի դիմելու կարիք չկա: Բայց եթե վստահ եք, որ ուրիշ խնդիր չկա:

Եթե սեքսի ժամանակ արյուն է գալիս, պետք է անհապաղ գինեկոլոգի դիմել:



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 30.05.18 | Հեղինակ: entertrain

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (30.05.18) | Հեղինակ: entertrain
Դիտումներ: 76 | Տեգեր: ինտիմ, մերձեցման, այդպես, լինում, (չափահասների, համար), ԻՆՉՈՒ, ժամանակ., Արյուն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...