Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Ինչպես լուծել արյան ճնշման տատանման հետ կապված խնդիրը. սրտաբանի խորհուրդները
 
 


   

Ինչո՞ւ է մարդկանց ճնշումը տատանվում, ինչպե՞ս լուծել ճնշման հետ կապված խնդիրը. խորհուրդներ բժիշկ-սրտաբանից

Հաճախ մարդիկ գանգատվում են զարկերակային ճնշման բարձրացումից կամ իջեցումից: Այս խնդիրների մասին կմանրամասնի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբան, ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանը:

Ինչու՞ է մարդկանց ճնշումը տատանվում:

Զարկերակային ճնշման տատանումները պայմանավորված են անոթների տոնուսի փոփոխությամբ' ի պատասխան բազմաթիվ ազդակների: Այդ տատանումները կարող են պայմանավորված լինել սրտի կծկողականության փոփոխություններով, անոթների լայնացմամբ կամ սեղմամբ, ինչպես նաև շրջանառվող արյան ծավալի փոփոխություններով: Ընդ որում այդ տատանումները կարող են լինել ինչպես ֆիզիոլոգիական՝ օրինակ պայմանավորված մարդու տարիքով, սեռով, անոթային պատասխանով համապատասխան ազդակների նկատմամբ, այնպես էլ՝ ախտաբանական: Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են զարկերակային ճնշման մակարդակի վրա: Դրանց շարքում են սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, սթրեսային իրավիճակները, մարմնի ավելորդ քաշը և այլն: Իհարկե գոյություն ունի նաև զարկերակային ճնշման կարգավորման անկառավարելի գործոն, ինչպիսին է մարդու ժառանգականությունը:



Ճնշման տատանումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մարդկանց վրա:

Ճնշման ախտաբանական տատանումներն առաջացնելով արյունամատակարարման խանգարումներ կարող են բերել սրտի, գլխուղեղի և այլ օրգանների բնականոն գործունեության խանգարման: Տարիքի հետ նման տատանումները դառնում են ավելի հավանական: Դրանք կարող են բերել մարդու աշխատունակության իջեցման, դրսևորվել բազմազան ախտանիշներով՝ գլխացավով, գլխապտույտով, ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով, ցավերով կրծքավանդակում և այլն: Եթե այդ տատանումները լինում են տևական, ապա տեղի է ունենում անոթների և օրգանների անդարձելի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ:


Ի՞նչ բարդություններ կարող են հետագայում առաջանալ:

Զարկերակային ճնշման տատանումները' մասնավորապես ճնշման տևական բարձրացումը, բերում է բազմաթիվ սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացման, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, ինսուլտը, ծայրամասային զարկերակների հիվանդությունները, երիկամային անբավարարությունը, տեսողական ֆունկցիայի խանգարումը և այլն: Այդ պատճառով զարկերակային գերճնշումը համարվում է նաև հանկարծամահության ռիսկի գործոն:


Ինչպե՞ս լուծել ճնշման հետ կապված խնդիրը:

Ամբողջ աշխարհում նախքան դեղորայքային բուժմանն անցնելը զարկերակային գերճնշման կանխարգելումը և բուժումն իրականացվում է մարդու ապրելակերպի փոփոխություններով: Խորհուրդ է տրվում մարմնի քաշը կայուն պահել բնականոնի սահմաններում, նվազեցնել կերակրի աղի քանակը սննդակարգում, ավելացնել օգտագործվող բանջարեղենի և մրգերի քանակը, օրական առնվազն 30 րոպե ֆիզիկական ակտիվությունը (օրինակ արագ քայլքի միջոցով), նվազեցնել ալկոհոլի օգտագործումը և դադարեցնել ծխախոտի օգտագործումը: Իհարկե այս միջոցառումներն իրականացնելուց հետո նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում:


Տարվա ո՞ր եղանակներին է նկատվում ճնշման ավելի հաճախ տատանումներ:

Զարկերակային ճնշման տատանումները կարող են ի հայտ գալ տարվա բոլոր եղանակներին: Սակայն այդ տատանումներն առավել նշանակալի են դառնում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ժամանակ: Ապացուցված է, որ ցածր ջերմաստիճանը բերում է անոթների սեղմման և զարկերակային ճնշման բարձրացման, իսկ բարձր ջերմաստիճանը՝ հակառակը: Ուստի ձմռան ամիսներին ավելի գերակշռում է զարկերակային ճնշման բարձրացումը, իսկ ամառվա ընթացքում՝ ճնշման որոշակի իջեցումը:


Ո՞ր տարիքի մարդիկ են գանգատվում ճնշման հետ կապված խնդիրներից:

Զարկերակային ճնշման որոշ տատանումներ կարող են տեղի ունենալ ցանկացած տարիքում: Սակայն, ինչպես նշեցի, զարկերակային ճնշման բարձրացումներն առավել նշանակալի են դառնում տարիքի հետ, ուստի նման խնդիրներից ավելի հաճախ գանգատվում են 50-ից բարձր տարիքային խմբում գտնվող մարդիկ:


Կանանց, թե տղամարկանց մոտ է ավելի շատ նման խախտումներ լինում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 50 տարեկան տարիքային խմբում զարկերակային գերճնշումն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, սակայն ավելի բարձր տարիքում այդ տարբերությունը համարյա վերանում է պայմանավորված կանանց մոտ դաշտանադադարի ի հայտ գալով:


Ինչպե՞ս վարվել, եթե հանկարծակի բարձրանում կամ իջնում է ճնշումը:

Զարկերակային ճնշման ցանկացած հանկարծակի բարձրացում և իջեցում, որն ուղեկցվում է համապատասխան ախտանիշներով կարիք ունի անհապաղ մասնագիտական միջամտության: Խորհուրդ եմ տալիս նման պարագայում դիմել բժշկի և ստանալ մասնագիտացված բուժօգնություն:
 

Լիլիթ Սեդրակյան









Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 49 | Տեգեր: Ինչպես, հետ, խորհուրդները, խնդիրը., լուծել, ճնշման, Արյան, սրտաբանի, տատանման, կապված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...