Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
 
 
Загрузка...


Կանանց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել:
 

Այդպիսի ախտորոշման դեպքում գոյություն ունեն մի շարք հանձնարարականներ. ինչպես է այն դրսևորվում, որոնք են պատճառները և ինչ անել:

Այս երևույթի պատճառները բազմազան են, սակայն սկզբից հարկ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում արգանդի թեքումը: Փոքր կոնքում տեղակայված արգանդի այդպիսի տեղակայումը խիստ տարբերվում է նորմալ տեղակայված վիճակից: Նորմալ դիրքն այն է, երբ արգանդի և վզիկի անկյունը բութ անկյուն է կազմում, այսինքն, 80-ից մինչև 180o: Թեքումը լինում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմի վրա, սակայն տարածված է նաև արգանդի հետևի կողմից թեքումը: Բժշկության մեջ այս պաթոլոգիան ունի իր անվանումը` ռետրովերսիա կամ ռետրոֆլեքսիա: Երբեմն արգանդի թեքումը բարդանում է իր առանցքի շուրջ պտտվելով` ռոտացիայով, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է արգանդի փողերի ճնշման, որն էլ կարող է անպտղության պատճառ է դառնալ:
 

Իսկ որոնք են թեքման պատճառները: Դրանք այնքան բազմազան են, որ բժշկության մեջ մինչ այժմ ստույգ դասակարգում չի ընդունվել: Կանանց մի մասի մոտ ազդեցություն է թողնում ժառանգականությունը և, ի դեպ, դա ամենահաճախակի պատճառներից մեկն է: Բացի այդ, կոնքի հատակի ոչ բավարար զարգացած մկանները նույնպես կարող են հանգեցնել արգանդի թեքման: Կնոջ սեռական համակարգի բորբոքային գործընթացները քիչ դեր չեն խաղում ռետրովերսիայի առաջացման գործում: Էնդոմետրիոզը և ուռուցքները նույնպես կարող են ազդել արգանդի դիրքի վրա:
 

Շատերը կարծում են, որ աղջիկ երեխաներին 6 ամսականից  շուտ չի կարելի նստեցնել, չնայած բժշկության մեջ դա հաստատված չէ: Իսկ ահա դեռահաս աղջիկներին չի կարելի 20 կգ-ից ավելի ծանրություններ բարձրացնել: Այս փաստն ապացուցված է: Նման ծանրաբեռնվածությունը կարող է թեքում հրահրել: Այնպես որ, պատճառները շատ են և յուրաքանչյուր կնոջ մոտ դրանք անհատական են:
 

Որոնք են արգանդի ոչ ճիշտ դիրքի հետևանքները: Ամենատհաճ հետևանքը ցավոտ մենստրուացիաներն են: Որպես կանոն, մենստրուացիայի սկսվելուց մի քանի օր առաջ թույլ արտադրոթյուն է գալիս, որին ուղեկցում են գոտկատեղի ցավերը, իսկ մենստրուացիայից հետո` հեշտոնից առատ արտադրությունը: Սակայն կան այնպիսի կանայք, ովքեր նույնիսկ չգիտեն իրենց ախտորոշման մասին: Այսինքն, արգանդի թեքումը ոչ մի ձևով չի դրսևորվում:
 

Իսկ ինչպես է այս ամենն ազդում բեղմնավորման վրա: Այդ հարցը շատ հաճախ է առաջանում վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Այստեղ նույնպես միանշանակ պատասխան գոյություն չունի: Բարեբախտաբար, այդպիսի ախտորոշումը շատ հազվադեպ է կնոջ անպտղության պատճառ դառնում: Իհարկե, եթե կնոջ մոտ առկա չեն ուղեկցող հիվանդություններ: Շատ ու շատ կանայք հաջողությամբ հղիանում են, նույն հաջողությամբ ծննդաբերում և, նույնիսկ, մի քանի անգամ: Իհարկե լինում են նաև բացառություններ, սակայն, սովորաբար գինեկոլոգները նման բացառությունները ժամանակին են հայտնաբերում և կիրառում են բուժման ճիշտ մեթոդներ:

 

Արգանդի թեքման կանխարգելումը

Հարկ է ժամանակին դատարկել միզապարկն ու աղիները: Դա պետք է սովորություն դառնա: Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել մարզումների ուժային այն տեսակներով, որոնք լարում են կոնքային մկանները: Նաև խորհուրդ է տրվում անպայման բուժել փոքր կոնքի օրգանների բորբոքային գործընթացները, քանի որ դրանք կարող են քրոնիկական բնույթ ստանալ և, անշուշտ, պարբերաբար այցելել գինեկոլոգին: Հարկ է նաև հետևել աղիների աշխատանքին, փորկապություններից խուսափելու համար:
 

Բուժման են ենթակա արգանդի այն թեքումները, որոնք ուղեկցվում են դրա իջեցման կամ իր առանցքի շուրջ պտտվելու դեպքում: Նման բուժումը շատ երկարատև է, երբեմն ոչ այնքան արդյունավետ: Եթե բուժումը սպասված արդունքը չի տալիս, ապա կիրառվում է վիրահատական միջամտությունը:
 

Գոյություն ունեն մասնագիտացված կլինիկաներ, որտեղ շտկում են կոնքի արատները, կարգավորում դրա մկանների տոնուսը` բուժական ֆիզկուլտուրայի օգնությամբ: Այդ ուղղությամբ աշխատող մասնագետներին անվանում են կինեզոթերապևտներ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (13.09.17)
Դիտումներ: 65 | Տեգեր: թեքումն, հետևանքները, դրա, Արգանդի, Ու | - Վարկանիշ -: 0.0/0