RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

Արդյոք ձեր սիրտը առողջ է, 6 անսպասելի ախտանիշ, որ մի բան այնպես չէ
 


 


   The Daily Mail

Սրտի հիվանդությունները մի շարք նախանշաններ եւ շատ վաղ ախտանիշներ ունեն, որոնք լավ հայտնի են (հևոց, առիթմիա, կրծքավանդակում ցավեր, հազի նոպաներ, գլխապտույտ, թուլություն, սառը քրտինք, այտուցվածություն), բայց կա նաեւ ազդանշանների մեկ այլ կարգ, որոնց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում:

Սրտաբան Ջոն Էրվինը հայտնաբերել է սրտի հիվանդության այն վեց անսովոր ախտանիշները, որոնց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում եւ առողջական աննշան խնդիր են համարում.
 

1. Սեռական դիսֆունկցիա

Շատ մարդիկ կարծում են, որ սեռական դիսֆունկցիան ընդամենը վերարտադրողական օրգանների կամ, նույնիսկ, հոգեբանական խնդիր է: Այնուամենայնիվ,  դա տղամարդկանց մոտ զարկերակային հիվանդության տարածված ախտանիշ է: Էրեկցիայի դժվարությունները կարող են անոթների խցանման հետեւանք լինել: 

Կնոջ լիբիդոյի նվազումը, սովորաբար, հետդաշտանադադարային վիճակի նշան է: Եւ, չնայած դաշտանադադարը սիրտ-անոթային հիվանդություններ չի առաջացնում, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում սկսում են արագ մեծանալ հիվանդության զարգացման ռիսկի գործոնները: 

«Զարկերակային ճնշման եւ խոլեսթերինի մակարդակի ցուցանիշների փոփոխությունը սկսում է հենց դաշտանադադարի ժամանակ: Բացի այդ, շատ կանայք այդ ժամանակահատվածում նստակյաց կյանք են վարում», -ասում է բժիշկ Էրվինը:


2. Խռմփոց (կամ քնի ապնոէ)

Խռմփացնող մարդու կողքին քնել փորձելն ամենատհաճ զգացողություններից է: Բայց, չնայած այդ պահին ի հայտ եկող նյարդայնությանը, հիշեք, որ խռմփոցը կարող է սրտի հիվանդության պատճառ լինել եւ խորհուրդ տվեք բժշկի դիմել:

Ապնոէն քնի ընթացքում այն ժամանակահատվածներն են, երբ մարդու մոտ շնչառության կարճատեւ դադար է առաջանում (20-30 վայրկյանով, հազվագյուտ դեպքերում կարող է 2-3 րոպեի հասնել): Դա կարող է կապված լինել օրգանիզմում շատ ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որոնք մեծացնում են այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին սրտամկանի կաթվածն է կամ ուղեղի կաթվածը: Խռմփոցը կարող է նաեւ նախասրտի ֆիբրիլյացիայի նշան լինել (կամ թրթռուն առիթմիայի` սրտի անկանոն եւ հաճախակի խփոցների, ինչն արյան շրջանառության վատացման է հանգեցնում): Սրտի ապնոէի բուժումը կարող է նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների զարգացման վտանգը:


3. Արյունահոսող լնդեր եւ լնդերի բորբոքվածություն

Քչերն են մտածում, որ լնդերի խնդիրները կարող են կապված լինել սրտի վիճակի հետ: Այստեղ գլխավոր վտանգը ներկայացնում է  պերիոդոնտիտը, որը վնասում է լնդերը եւ կարող է ավերել ծնոտը:  Փաստացիորեն, պերիոդոնտիտը կարող է օրգանիզմում բորբոքում առաջացնել: Ավելին, դա սրտի աթերոսկլերոզային հիվանդության եւ սրտի կաթվածի զարգացման ռիսկի գործոն է:


4. Պարանոցում եւ ուսերում մորմոքուն ցավ

Սրտի նոպայի ժամանակ շատ մարդիկ այնպիսի զգացողություն ունեն, կարծես իրենց  «կրծքին փիղ է նստած», ուրիշները «ձեռքերում ճզմվածության զգացողություն» են ունենում: Բայց ոչ բոլորն են ապրում «դասական» նշանները: Փոխարենը նրանց մոտ պարանոցի, ուսերի եւ նույնիսկ ծնոտի հատվածում ցավի ու ճնշվածության տհաճ զգացողություն է առաջանում: Որոշների համար այդ տհաճ զգացողությունը սրտի նոպայի միակ  նախանշանն է դառնում:


5. Այտուցված ոտքեր

Ոտքերը կարող են այտուցվել մի շարք պատճառներով, այդ թվում` այնպիսի մանրուքի հետեւանքով, ինչպիսին շոգն է: Այնուամենայնիվ, այտուցված ոտքերը եւ ոտնաթաթերը սրտային տեւական անբավարարության որոշիչ են համարվում: Դա հատկապես ճիշտ է այն դեպքերում, երբ մարդու մոտ սովորական աշխատանք կատարելիս հեւոց է առաջանում: Եթե ուռածությունն արագ անցնում է, ուրեմն չարժե անհանգստանալ:


6. Ստամոքսի այրոցներ կամ մարսողության խանգարում

Ստամոքսի այրոցն ու խանգարումը բավականին հաճախ են հանդիպում եւ հազվադեպ են վկայում առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին: Բայց որոշ դեպքերում ստամոքսի վերին հատվածում անվնաս թվացող այրոցը կամ ցավի զգացողությունը կարող է սրտի հիվանդության նշան լինել:

«Այդ պատճառով, եթե այրոցը, մարսողության խանգարումը կամ զկրտոցն ի հայտ են գալիս սրտխառնոցի, քրտնարտադրության, հեւոցի եւ գլխապտույտի հետ միասին, արժե անմիջապես բժշկի դիմել», - բժիշկ Էրվինին է մեջբերում The Daily Mail-ը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (14.03.18) | Հեղինակ: The Daily Mail
Դիտումներ: 335 | Տեգեր: որ, անսպասելի, առողջ, այնպես, ախտանիժ, արդյոք, Ձեր, սիրտը, բան, Մի | - Վարկանիշ -: 0.0/0