Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


Արագ նիհարելու հարցում հրաշագործ ըմպելիքների ցանկը
 
 


   

Ձեզ ենք ներկայացնում ըմպելիքներ, որոնք կօգնեն արագ նիհարել: Օգտագործեք դրանք եւ կմոռանաք ավելորդ քաշի մասին:  

Գիրության պատճառներից մեկն օրգանիզմում հեղուկի պահպանումն է, հատկապես ճարպային բջիջներում: Ճարպային հյուսվածքը հատկություն ունի սպունգի նման ներծծել եւ պահպանել ջուրը: Իսկ դա հանգեցնում է ոչ միայն ավելորդ քաշի, այլեւ դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացները:

Միայն երբ հեռանում է ավելորդ հեղուկը, սկսվում է ճարպի քայքայումը: Բացի այդ, ավելորդ հեղուկի հետ միասին օրգանիզմից հեռանում են նաեւ թունավոր նյութերը: Ճարպային բջիջներում կարգավորվում է նյութափոխանակությունը, իսկ դա նշանակում է, որ արագանում է ճարպերի յուրացումը:

Օգտագործեք հետեւյալ բաղադրատոմսերը, որոնք շատ հեշտ են պատրաստվում տնային պայմաններում, եւ մոռացեք ավելորդ քաշի մասին:
 

Բաղադրատոմս № 1

2 ճաշի գդալ մայրամախոտի վրա ավելացնել 200մլ եռացրած ջուր, թողնել մեկ ժամ թրմվի թերմոսի մեջ: Խմել մեկ ճաշի գդալ առավոտյան եւ երեկոյան:


Բաղադրատոմս № 2

1 թեյի գդալ մանրացրած սոճու տերեւին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, 0,5 թեյի գդալ մեղր: Խմել ուտելուց կես ժամ առաջ օրական երկու անգամ:


Բաղադրատոմս  № 3

25-30 գր  սեւ հաղարջի տերեւները թրմել 500մլ եռացրած ջրով: Ստացված թուրմը խմել օրական երեք անգամ  ½ բաժակ:


Բաղադրատոմս  № 4

2 ճաշի գդալ չոր հատապտուղներին եւ ելակի տերեւին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, թողնել թրմվի երկու ժամ: Խմել 1 ճաշի գդալ օրական 4 անգամ ուտելուց առաջ:


Բաղադրատոմս  № 5

Վաղենակի (կալենդուլայի) 2 թեյի գդալ չորացրած տերեւին ավելացնել 500մլ եռացրած ջուր, թողնել թրմվի 20 րոպե: Խմել 0,5 բաժակ օրական երեք անգամ ուտելուց առաջ:


Բաղադրատոմս № 6

Մանրացնել դաշտային ձիաձետի ցողունները, թեյ պատրաստել (1 թեյի գդալին մեկ բաժակ ջուր): Խմել օրական երեք անգամ ¼ բաժակ:
 

Նիհարել պետք է սկսել հենց այս բաղադրատոմսերից, որոնք ոչ միայն նվազեցնում են քաշը, նաեւ պահպանում են մաշկի առաձգականությունը:
 

Աղբյուր՝ kastory.ru


 







Տարածել...


Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 27 | Տեգեր: նիհարելու, ցանկը, հարցում, արագ, հրաշագործ, ըմպելիքների | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...