Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն

6 բան, որ ազդում է սերմնահեղուկի որակի վրա և կարող է հանգեցնել անպտղության
 

 


   

Սերմնահեղուկը տղամարդու օրգանիզմում սկսում է ձեւավորվել սեռահասունության տարիքից մինչեւ կյանքի վերջ: Այլ հարց է, որ դրա որակը ու արդյունավետությունը տարիքով, հիվանդություններով ու ապրելակերպով պայմանավորված կարող է ընկնել կամ, առհասարակ, հանգեցնել անպտղության:

Սերմնահեղուկի որակի վերաբերյալ տղամարդկանց համար երկու նորություն մեկը` լավ, մյուսը` վատ: Վատ նորություն այն է, որ սերմնահեղուկի որակի վրա ազդում է գործնականում ամեն ինչ, լավը այն նորությունն է, որ դա վերահսկելի է ու հնարավոր է վերականգնել:

Ահա 6 գործոն, որոնք բացասաբար են ազդում սերմնահեղուկի որակի վրա ու կարող են հանգեցնել անպտղության:


Վատ սովորություններ կամ քիմիա


Ինչպես արդեն վերեւում նշեցինք, սերմնահեղուկի որակի վրա ազդում է գրեթե ամեն ինչ: Սակայն ամենատարածված ու բացասական իմաստով գործուն խթանիչները` ծխել է, ալկոհոլը եւ թմրանյութերի գործածումը: Թմրանյութերի օգտագործումը 50 տոկոսով նվազեցնում է սերմնահեղուկի կոնցենտրացիան եւ արդյունքում հագեցնում է անպտղության: Մյուս վտանգը անաբոլիկների գործածումն է, որ հանգեցնում է սերմնահեղուկի շարժութնակության եւ կենսունակության անկման:


Սեռավարակներ

Սեռավարակները, մասնավորապես այսպես կոչված «նոր» սեռավարակները հիմնականում ախխտանիշներ չեն ունենում կամ դրանք արտահայտվում են բավական ուշ: Միաժամանակ դրանք պետք է արագ կանխարգելել, քանբի որ տարբեր հաշվարկներով սեռավարկի խորացումը 30 տոկոսով մեծացնում է անպտղության հավանականությունը: Եթե ցանկանում եք առողջ լինել, ապա տարվա մեջ գոնե 3 անգամ  պետք է պրոֆիլակտիկ ստուգման գնաք:


Գերտաքացում

Տղամարդկանց շրջանում բավական տարածում ունի այցելությունները շոգեբաղնիք: տղամարդիկ սիրում են գնալ եւ ժամերով «հալվել» 35 աստիճան տաքության մեջ: Սակայն սա ուղղակիորեն ազդում է սերմնահեղուկի վրա: Գերտաքացումը գցում է սերմնահեղուկի որակը, ազդում է շարժունակության եւ քանակի վրա:


Նոութբուք

Նոութբուքը այն գործոններից է, որ բխում է գերտաքացումից: Ոչ մի դեպքում նոութբուքը մի դրեք ծնկներին աշխատելու կամ խաղեր խաղալու համար: Բացի գերտաքացումից, ինչի մասին խոսվեց վերեւում, այն նաեւ ճառագայթում է առաջացոնւմ, եթե համակարգիչը միացված է համացանցին: Ճառագայթում գումարած գերտաքացու հավասար է անպտղության սկիզբ:


Նեղ ջինսեր ու ներքնազգեստ

Սա 21-րդ դարի ամենատարածված «խթանիչներից է»: Ամորձիները սեղմումը առաջացնում է արյան կանգ սեռական օրգանների շրջանում, սա էլ իր հերթին ազդում է էրեկտիլ ֆունկցիայի վրա, արյունը չի հասնում համապատասխան օրգաններին, սերմնահեղուկը մնում է «թերսնված», հետեւաբար նաեւ անառողջ:


Գերծանրաբեռնում

Սպորտով զբաղվելը կամ մարզասրահում բարձր քաշեր բարձրացնելը, իհարկե, օգտակար է ու անհրաժեշտ, սակայն մի մոռացեք, որ գերծանրաբեռնումը անմիջական ազդեցություն ունի նաև սեռական ֆունկցիայի եւ սերմնահեղուկի վրա: Կարգավորեք ձեր մարզումները, որպեսզի չառաջանա անհավասարակշռություն: Պարապմունքները պետք է չխանգարեն օրգանիզմին, այլ հակառակը` նպաստ են, որ այն լինի ավելի ֆունկցիոնալ ու առողջ: Խուսափեք մկանների ու ընդհանուր օրգանիզմի գերծանրաբեռնումից:







Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 09.05.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (09.05.18)
Դիտումներ: 449 | Տեգեր: վրա, բան, որակի, ազդում, որ, կարող, սերմնահեղուկի, հանգեցնել, անպտղության | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...