Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն |
5 վայր իր ու տարածք, որտեղ սարսափելի միկրոբներն ավելի շատ են, քան հիվանդի օրգանիզում
Սարսափելի փաստ: Վերջերս գիտնականները պարզել են, որ բանկոմատին դիպչելը, գրեթե նույնն է ինչ ձեռքը մտցնել հանրային զուգարանի մեջ: Ըստ հետազոտողների, բանկոմատի ստեղները գրեթե նույնքան միկրոբներ, բակտերիաներ են պարունակում: Եվ սա դեռ ամենը չէ: Ներկայացնում ենք ձեր շրջապատի հինգ ամենակեղտոտ ու հակահիգիենիկ տեղերը ու իրերը, որոնց մենք ամեն օր դիպչում ենք, օգտագործում ու ուղղակի լինում այդ տարածքներում: Թաչսքրին Այս ցանկի առաջին իրը` բազմատեսակ սմարթֆոններն ու պլանշետներն են, որնց մենք դիպչում ենք ամբողջ օրվա ընթացքում մի քանի միլիոն անգամ: Անկախ նրանից միայն դուք եք հպասարքը օգտագործում, թե բացի ձեզանից մարդիկ կան, որոնք նույնպես օգտագործում են ձեր սարքը..այն ամենակեղտոտն է ու բակտերիաներով հարուստը: Այդ պատճառով հարկավոր է ամեն օր այն սրփել սկզբում թաց կտորով, հետո արդեն չորով: Եթե ցանկանում եք, որ այն ամբողջապես միկրոբազերծ լինի, ապա օշաբաթը մեկ անգամ օգտագործեք հատուկ էլեկտրոնային սարքերի համար նախատեսված մաքրաքսուկներ: Բջջայիններ Համաձայնեք, որ բջջայինները ամենից շատն են լինում ձեր ձեռքերում, ականջի մոտ, գրպանում, պայուսակում, սեղանին դրված..և այս շարքը կարելի է անվերջ շարունակել: BioCote ընկերությունը ուսումնասիրել է 25 կամայական ընտրված բջջայինների վրայի շերտը ու պարզել, որ բջջայինի վրա ավելի շատ ստաֆիլոկոկ կա, քան պնեվմոնիայով հիվանդի թոքերում: Մարզասրահ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարզասրահներն ու համապատասխան վարժանքի սարքերը ամենից շատը պարունակում են րինովիրուսներ, որոնք առաջացնում են գրիպպ, հարբուխ և նմանատիպ այլ հիվանդություններ: Մարզասարքերի 63 տոկոսը կարելի է համարել պոտենցիալ վիրուսակիր, որից դուք կարող եք վարակվել, այնպես ինչպես ցանակացած այլ հիվանդից: Այդ պատճառով չի խանգարի, որ ձեզ հետ ունենաք թաց անձեռոցիկներ: Վարագույր Հաջորդ վիրուսակիրը լոգարանների վարագույրներն են: Դրանք իսկական «սրբավայր են» վիրուսների ու միկրոբների համար: Այդ վարագույների վրա ինչ միկրոբ ու բակտերիա ասես կա և, ըստ մասնագետների, դրանք բավականին վտանգավոր են: Այդ պատճառով հիգիենայի մասնագետները խորհուրդ են տալիս, դրանք փոխարինել կտորե վարագույներով, քանի որ կտորը հեշտ է լվանալը լվացքի մեքենայում: Ճաշացանկ Դուք երբևէ տեսել ք, որ ռեստորանում ճաշացանկերը մաքրվեն: Հենց այդ պատճառով միլիոնավոր մարդկանց ձեռքերի միկրոբները այսուհետև նաև ձերն են: Դրանից խուսափելու միջոցը պարզ է լվացեք ձեր ձեռքերը այն բանից հետո, երբ պատվիրել եք ձեր նախաճաշը, սուրը կամ որևէ այլ բան: Այնպես որ զինվեք համբերությամբ, եթե ցանկանում եք առողջ լինել, հետևեք առողջ ապրելակերպի հիգիենայի կաննոներին և միկրոբները գուցե շրջանցեն ձեզ: Տարածել... | |
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Նոր նյութեր
Загрузка...
Загрузка...
| |
Դիտումներ: 156 | | |