Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Գեղեցկություն և առողջություն


5 երիտասարդացող հիվանդություններ. Ինչպես պայքարել դրանց դեմ
 
 


   

Երբ մենք դեռ երիտասարդ ենք, թվում է՝ մեզ հետ ոչ մի բան չի պատահի, որ ապահովագրված ենք բոլոր տեսակի առողջական խնդիրներից: Այդպես միայն թվում է:  Այն հիվանդությունները, որոնք նախկինում  հանդիպում էին  60-70 տարեկանների մոտ, սկսել են 20-30-40 տասնամյակով ավելի երիտասարդանալ: Պատճառները տարբեր են՝ սկսած սխալ ապրելակերպից, սխալ սնվելուց և նստակյացությունից:

Ահա 5  հիվանդություններ, որոնք երիտասարդացել են և որոնց դեմ կարելի պայքարել հենց այսօրվանից:

Մելանոմա

Հիմնական ախտորոշման տարիքը -  50 տարեկան և ավելի,

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 15-25 տարեկանների շրջանում,

Ինչպես պայքարել  -  Հեռու մնացեք սոլյարի սրահներից, անգամ  1-2 անգամ կրկնվող, այսպես ասած,  արհեստական արևայրուքից:  Դա կարող է 3 անգամ մեծացնել մելանոմայով հիվանդանալու հավանականությունը: Իհարկե, ամբողջովի հնարավոր չէ խուսափել արևի ճառագայթներից: Դրա համար պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ SPF 15-ով և անգամ 30-ով: Ամենավտանգավոր ժամը 10:00-ից 14:00-ն է:. Մելանոմայից կարելի է խուսափել վիտամին D ընդունելու  արդյունքում:

Օստեոպորոզ

Հիմնական ախտորոշման տարիքը -  65 տարեկան և ավելի,

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 50 տարեկանների շրջանում,

Ինչպես պայքարել  -  Այսպիսի խնդիր ունենալու դեպքումը չի կարելի հետաձգել բուժման գործընթացը: Պետք է ընդունել կալցիում և վիտամին D: Պետք է կանոնավոր կերպով զբաղվեք մարմնամարզությամբ մկաններ և ձիգ կեցվածք ունենալու համար: Ալկոհոլն ու նիկոտինը  ամենաոխերիմ թշնամիներն են այս առողջական խնդրի դեպքում: Բուժման ընթացքում պետք է լրիվ հրաժարվել ծխելուց, կանայք էլ պետք է սահամանափակեն ալկոհոլի օգտագործումը: Կոկա կոլայի օգտագործումը նույնպես պետք է խիստ սահմանափակել:

Ինսուլտ

Հիմնական ախտորոշման տարիքը -  65 տարեկան և ավելի,

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 20-30 տարեկանների շրջանում,

Ինչպես պայքարել  -   Եթե նույնիսկ հազվադեպ եք ծխում, ապա պետք է հրաժարվեք լրիվ, որովհետև սիգարետը երկու անգամ ավելի շատ է ավելացնում ինսուլտի  հավանականությունը: Պետք է նվազեցնել աղի, ճարպոտ սննդի օգտագործումը: Ցանկալի է շաբաթվա ընթացքում երկու անգամ ուտել ձկնեղեն և զբաղվել սպորտով:

Կրծքի քաղցկեղ

Հիմնական ախտորոշման տարիքը -  45 տարեկան և ավելի,

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ անցումնային  տարիքում

Ինչպես պայքարել  - կանայք պետք է սկսեն ավելի շատ մարզվել, պահպանել քաշի նորման և հրաժարվել ալկոհոլից: Սրանց միջոցով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել  կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականություն: 

Երկրորդ աստիճանի դիաբետ

Հիմնական ախտորոշման տարիքը -  40-50 տարեկան

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ մանկական տարիքում

Ինչպես պայքարել  - Այս դեպքում լավագույն դեղորայքը ճիշտ սննդակարգին հետևելն է: Այն, որ այս հիվանդությունը շատ արագ երիտասարդացավ դա միայն սխալ սննդակարգի հետևելու արդյունք է: Խնդիրը սխալ սնվելն ու նստակյաց կյանքն են: 



Տարածել...
 

Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: 14.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: erkusov.com (14.04.18)
Դիտումներ: 140 | Տեգեր: դեմ, երիտասարդացող, Ինչպես, դրանց, պայքարել, հիվանդություններ. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...