RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Մասնավորը չի ուզում փող ծախսի. Սևանում մարդիկ նախընտրում են հանրային լողափերը
 


 


   

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սևան»  ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը:

– Պարոն  Գուլանյան, այսօր տեղի է ունենալու հանգստյան սեզոնի բացումը: Այս տարի հանրային և մասնավոր լողափերի մասով ի՞նչ փոփոխություն կա:

- Հանրային 8 լողափերից երեքն ամբողջությամբ կահավորված են, բոլոր ծառայությունները բարձր մակարդակով իրականացվում են, կան ավտոկայանատեղիներ, բիոզուգարաններ, հանդերձարաններ և այլն: Ամեն տարի այդ գույքը թարմացվում է, ավազն փափկեցվում, ջրի մեջ են մշտական ռեվիզիաներ իրականացվում: Ունենք լողափեր մասամբ կահավորված Շորժայի հատվածում, Նորատուսում, Ծովազարդի մոտ, որտեղ ուղղակի ավազն է հարթեցված, աղբարկղեր են տեղադրված և մեքենաների համար նախատեսված վայրեր:

Ունենք հետաքրքիր տենդենց, որ համայնքներն են սկսել իրենք կառուցել հանրային լողափեր: Օրինակ Մարտունի համայնքի կողմից կառուցվեց: Ընհանուր առմամբ, այսօր ևս փնտրում ենք տարածքներ, որտեղ կարող ենք ստեղծել հանրային լողափեր: Հանրային լողափերը ստեղծվում են այն հատվածնեում, որտեղ մարդիկ սիրում են շատ ժամանակ են անցկացնում:

Մենք նախնական նպատակ ենք ունեցել 5 կմ ճակատային մասով հանրային լողափ ունենալու, որը մենք հաշվարկում ենք մոտ 60 կտոր հանրային լողափեր: Այդ պրոցեսն ընթացքի մեջ է բայց ցավոք ունենք ֆինանսական միջոցնեի հետ կապված խնդիրներ: Խնդիրը միայն լողափի կառոցման մեջ չէ, նաև սպասարկման, որովհետև դրանց համար բավականին գումարներ են հարկավո,ր, որպեսզի վճարովի չդառնան: Մոտավոապես 18 մլն դրամ ծախսվում է հանրային լողափերի սպասարկման համար, որը երբևէ պետական միջոցներից չի փոխանցվել: Այս տարի ևս <Սևան ազգային պարկը> ծանր ֆինանասական վիճակի մեջ է:

Բայց միևնոյն է դա չի խանգաում, որ հանրային լողափերը գործեն պատշաճ մակարդակով և ընդունեն զբոսաշրջիկներին: Ինչքան էլ տարօրինակ է, մենք մասնավոր հատվածներում չունենք գեղեցիկ կահավորված լղափեր, գարավիչ ծառայություններ մատուցող լողափեր: Մեկ-երկու մասնավոր լողափերը հանած, մեր հանրային լողափերն ավելի լավն են, քան մասնավոը: Մենք շատ դժգոհությոններ ունենք մասնավոր լողափերի հտ կապված, որ քանի հանրային լողափը գործում է, իրենց մոտ լողացողները քչանում են, չհաշված գիշերակացով մնացողները:

– Մասնավոր լողափերի գնային քաղաքականությունն ինչպիսին է:

- Գնային քաղաքականությունը տարբեր է: Որևէ օրինաչափության չեն ենթակվում: Մեր կողմից մշտական աշխատանք կա, որ ուղղակի լողափին մոտենալը լինի անվճար: Երբ մարդը մոտենում է լճին պարզաես լողալու համար, լինի անվճար, գումարներ չգանձվեն: Եվ դա մեզ հաջողվում է: Երբ մարդը ոչ մի ծառայություններից չի օգտվում, որևէ մեկը չի կարող գումար պահանջել: Իսկ տնտեսվարող սուբյեկտները սկսոմ են գումար պահանջել ավտոկանգառի պատրվակով, հովանոցների և այլն: Գները մոտավորապես մեկ անձի համար 500-ից մինչև 1000-1500 դրամ ընկած հատվածում է:

Բայց պետք է ասեմ, որ մասնավորի կողմից ոչ մի առանձնահատուկ բան չի արվում լողափերում՝ ավազն են հարթեցնում, ավտոկանգառ են ստեղծում ու դրանով սահմանափակվում: Իսկ հանրային լողափերում, անգամ ոչ ճոխ կահավորված, կա ավտկանգառ, հանդերձարան: Օրինակ Շորժայի հատվածը Կառավարության որոշմամբ հանրային լողափերի մեջ չի մտնում, բայց մենք այնտեղ ունենք գեղեցիկ ավտոկանգառ, միշտ ավազի հատված է փափկեցվում, բուսական հատվածն է հեռացվում, փրկարար կա, հանդերձարան ենք տեղադրել, մտածել ենք զուգարանների մասին և այլն: Այդ հատվածից ևս գոհ են հանգստացողները:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (08.08.18)
Դիտումներ: 1362 | Տեգեր: Ուզում, Են, չի, մարդիկ, հանրային, նախընտրում, Սևանում, փող, ծախսի., Մասնավորը | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |