Գլխավոր էջ » » Բազմազան... |
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ քամած գազարի հյութ` հազի ու թոքերի լորձի դեմ
Սա իսկապես բնական ու օգտակար դեղամիջոց է, որը կարող է բուժել հազն ու թոքերից հեռացնել լորձը: Այս միջոցը կարող են օգտագործել ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները: Գազարն ու հատկապես գազարի հյութը շատ հարուստ է հակաօքսիդանտներով: Այն օգնում է նաև նվազեցնել արյան բարձր ճնշումը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ քամած գազարի հյութ, քանի որ այն պարունակում է ավելի մեծ քանակությամբ սնուցող նյութեր: Գազարը հայտնի է նաև մի շարք այլ առավելություններով • Այն բարձրացնում է իմունիտետն ու կառավարում է սրտանոթային հիվանդությունները • Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը • Կանխում է քաղցկեղածին հիվանդությունների առաջացումը • Կանխում է ակնեի առաջանալը • Հանդիսանում է մաշկի համար անհրաժեշտ վիտամինների աղբյուր • Հարուստ է կալցիումով • Օգնում է մարսողությանը • Մաքրում է ամբողջ օրգանիզմը: Օշարակի պատրաստման համար հարկավոր է ՝ • ½ կգ գազար • 3- 4 ճ/գ մեղր • ջուր Պատրաստման եղանակը՝ Բաժանեք գազարը մանր կտորների ու լցրեք այն ջրի մեջ: Ապա եփեք գազարը այնքան ժամանակ, մինչև որ այն դառնա փափուկ, որից հետո վերցրեք այն կրակի վրայից: Քամեք ջուրը առանձին տարայի մեջ ու թողեք այն սառչի: Մանրացրեք գազարը բլենդերով կամ պատառաքաղով: Գազարի եփուկի մեջ ավելացրեք մեղր ու լավ խառնեք, որից հետո նրա մեջ ավելացրեք գազարի խյուսը: Պահեք օշարակը սառը տեղում: Օրվա ընթացքում ընդունեք 3- 4 ճ/գ օշարակ: Արդյունքը տեսանելի կլինի արդեն 1- 2 օր հետո: Աղբյուրը ՝ runhealthylifestyle.com Տարածել... | |||||||
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում
| |||||||
Դիտումներ: 598 | | |