Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Մարդատար մեքենաների համար սահմանված բնապահպանական հարկը առնվազն կրկնակի կնվազի
 

 


   news.am

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստի օրակարգում ներառել է ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով կնվազեցվի թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը:

Օրինագծի բացատրական մասում նշվում է. «Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է ՀՀ-ում հաշվառված թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն կրկնակի նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր»:

Բացի այդ, առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 2 տոկոս, ինչպես նաեւ արտերկրում շինարարական աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտոնությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշների հետ:

Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճարողները կարողանան դեռեւս մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոնյալ համակարգին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:



Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 11.06.18 | Հեղինակ: news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (11.06.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 511 | Տեգեր: սահմանված, հարկը, ՀԱՄԱՐ, բնապահպանական, կրկնակի, կնվազի, Մարդատար, մեքենաների, առնվազն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...