Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Կոշիկը պետք է լինի առավելագույնս հարմարավետ
 
 


   

Հաճախ նոր կոշիկ գնելիս մենք մոռանում ենք հարմարավետության մասին, և այն մասին, որ կոշիկները մենք պետք է կրենք ամենաքիչը մեկ սեզոն: Կոշիկը պետք է լինի մաքսիմալ հարմարավետ: Որպեսզի դուք կարողանաք ընտրել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հարմարավետ կոշիկ, մենք ձեզ համար պատրաստել ենք 5 «ոսկե» խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում:

Խորհուրդներ՝ ճիշտ կոշիկներ գնելու համար

1  Ավելի լավ է կոշիկ գնել երեկոյան

Այս խորհուրդը կարող է տարօրինակ թվալ: Ո՞վ կցանկանա երեկոյան, հոգնած, գնալ խանութներ: Բայց շատ ճիշտ է գնել կոշիկ հենց երեկոյան: Օրվա վերջում ոտքերը մի փոքր այտուցվում են, և հետևաբար՝ մեծանում են, իսկ դա նշանակում է, որ կոշիկի նույն զույգը, որը ձեր հագով է եղել երեկոյան, առավոտյան այն մի փոքր լայն կլինի:


2  Ոչ ստանդարտ ստանդարտներ

Տարբեր արտադրողների մոտ կոշիկի չափսերը տարբեր ստանդարտներ են ունենում: Պետք չէ անմիջապես գնել այն կոշիկը, որը դուք հավանաել եք, պետք է անպայման փորձել այն: Միայն կոշիկի փորձարկումը կարող է ապացույց լինել, որ այդ կոշիկը համապատասխանում է ձեր ոտքին:


3  Երկու ոտնաթաթերից ընտրեք մեծը

Կոշիկը պետք է ընտրել մեծ ոտնաթաթի չափսով: Սա ծիծաղելի է հնչում, բայց գրեթե բոլոր մարդկանց մոտ մի ոթնաթաթը մեծ է մյուսից: Դրա համար էլ պետք է փորձել մի քանի զույգ տարբեր կոշիկներ, և ընտրել այն մեկը, որում ձեր երկու ոտքերն էլ հարմարավետ են զգում:


4  Ընտրեք կոշիկ առիթի համար

Կոշիկ գնելիս պետք է հստակ գիտակցել, թե ինչ նպատակով, ինչ առիթի համար եք դուք այն գնում: Օրինակ, ձեզ համար շատ անհարմար կլինի ողջ օրը լինել անհարմար բարձրակրունկների վրա: Այդ պատճառով էլ, եթե դուք ցանկանում եք գնել կոշիկ, որը ողջ օրվա ընթացքում ձեր հագին է լինելու, ապա ընտրեք տանկետկաներ:


 5  Ոտքերը մեծանում են

Հիշեք, որ ձեր ոտքերը կարող են մի փոքր մեծանալ և լայնանալ, դրա համար, ամեն երկու տարին մեկ չափեք ձեր ոտքերի չափսը: Հատկապես, եթե դուք կոշիկ եք գնում ինտերնետ-խանութի միջոցով, այլ ոչ թե փորձում եք խանութում:




Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 13.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (13.07.17)
Դիտումներ: 222 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...