Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Ինչպես դիմավորել 2018-ը. ինչ հագնել և առհասարակ ինչ սպասել Դեղին Շան տարուց
 

 


   

2018-ին իշխելու է Դեղին Շունը:

Ե՞րբ է սկսվում Դեղին Շան տարին

Ըստ չինակական հորոսկոպի՝ Դեղին Շունն իր դիրքերում է հայտնվելու 2018-ի փետրվարի 16-ին:

Ո՞ր տարերքն է տիրելու

Կայծկլտացող Կրակին փոխարինելու է խաղաղ Հողը: Այն բնորոշվում է հավասարակշռվածությամբ, կայունությամբ, հանգստությամբ և դիմացկունությամբ: Հողը համարվում է դանդաղկոտ տարերք, սակայն նախանշում է բոլոր գործերն ավարտին հասցնելը:

Ի՞նչ միջավայրում դիմավորել Ամանորը

Ընկերների և ընտանիքի անդամների ջերմ միջավայրում, քանի որ շունն ընտանիքը հովանավորող կենդանի է:

Ի՞նչ հագնել Նոր տարին դիմավորելիս

Հագեք այն, ինչում ձեզ հարմար կլինի, քանի որ շունը գնահատում է հարմարավետությունը: Այս տարվա գույներն են դեղինի երանգները՝ բեժը, ավազագույնը, ոսկեգույնը, մանանեխագույնը և խակին:

Որպեսզի 2018-ին ձեզ ուղեկցի հաջողությունը, աշխատեք Ամանորին պարտադիր ինչ-որ դեղին դետալ կրել: Տղամարդկանց պարագայում դա կարող է լինել դեղին փողկապը կամ գուլպաները, իսկ կանայք կարող եք ցանկացած բնական դեղին քարով զարդ կրել:

Ինչպե՞ս զարդարել տունը 

Բոլոր ավանդական եղանակներով՝ տոնածառ, լույսեր, փայլեր: Եթե տանը շուն եք պահում, ապա ինչ-որ կերպ սիրաշահեք նրան, իսկ եթե ոչ՝ սուվենիրի տեսքով շունիկ գնեք և դրեք սեղանին: Չի կարելի այս Նոր տարուն ձուկ պատրաստել, քանի որ շունը ձուկ չի սիրում:

Հավատալ արևելյան հորոսկոպին, թե ոչ, ձեր որոշումն է: Իսկ այ մենք վստահ ենք, որ բոլորիս սպասվում է շատ ուրախ և դրական տպավորություններով և իրադարձություններով լի տարի:

 blognews.am



Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 413 | Տեգեր: ԻՆՉ, Ինչպես, հագնել, սպասել, շան, 2018-ը., Դեղին, առհասարակ, դիմավորել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...