Загрузка...

Գլխավոր էջ » » Բազմազան...

Կանանց անկյուն. Ինչ է իրենից ներկայացնում Սեռական շուրթերի վիրաբուժությունը՝ լաբիոպլաստիկան
 


 


   arzniaesthetica.com

Սեռական շուրթերի վիրաբուժություն (լաբիոպլաստիկա)

Սեռական շուրթերի վիրահատությունը բաժանվում է երկու խմբի՝ ֆունկցիոնալ և էսթետիկ։ Միջամտության տարածված պատճառ է հանդիսանում արտաքին սեռական օրգանների ոչ բավարար գեղեցիկ տեսքը։ Ամենատարածված խնդիրը փոքր սեռական շուրթերի առավել մեծ չափերն են արտաքին շուրթերի համեմատ և կախվում են վերջինից ցած։ Որոշ դեպքերում կանայք ցավ են զգում սեռական հարաբերությունների ժամանակ, հեծանիվ վարելիս կամ ձիարշավի ժամանակ․ դա ֆունկցիոնալ խնդիր է։ Սովորաբար միջամտության իրականացման պատճառ է սեռական մեծ շուրթերի արտաքին տեսքի դիսկոմֆորտը։ Պացիենտների մեծամասնությունը ցանկանում է փոքրացնել դրանք։

Համապատասխան գնահատական տալուց հետո բժիշկ Կարեն Դանիելյանը մշակում է անհատական պլան և ընտրում  սեռական օրգանների էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրների լուծման ամենահարմար տարբերակը։
Սեռական շուրթերի վիրահատություն (լաբիոպլաստիկա)

Սեռական շուրթերի չափերի փոքրացումը պարզ ու շատ անվտանգ միջամտություն է, իրականացվում է տեղային անզգայացմամբ, սակայն ընդհանուր անզգայացումն առավել նախընտրելի է։ Վերքերը 2 շաբաթվա ընթացքում ապաքինվում են, սակայն անհրաժեշտ է լինում զերծ մնալ սեռական ակտիվությունից ևս 6 շաբաթ։ Վիրահատությունից հետո սպիներն աննկատ են դառնում։

Բարդությունների ռիսկը շատ ցածր է և, ինչպես այլ վիրահատությունների ժամանակ, իր մեջ ներառում է վարակների և արյունահոսության հավանականություն։ Զգայունությունն ամբողջությամբ վերականգնվում է 2 ամիս անց։ Արտաքին (կամ մեծ) սեռական շուրթերը նույպես կարող են լինել անոմալ մեծ և տգեղ արտահայտվել կիպ հագուստ կրելիս։ Դրանք կարող են ձևափոխվել կամ փոքրացվել ուղղակի կտրման ճանապարհով և հաջորդող ոչ մեծ սպին կարղ է թաքնվել ազդրի մեջ։ Բարդությունները և վերականգնման շրջանը նույնն են, ինչ փոքր շուրթերի վիրահատական միջամտության դեպքում։ Վիրահատությունները կարող են իրականացվել նաև ամբուլատոր ռեժիմով։

Ցայլքի փոքրացում

Արտաքին սեռական շուրթերից և ծլիկից վեր գտնվող հատվածը կոչվում է ցայլք։ Այս հատվածը նույնպես կարող է լինել անոմալ մեծ և արտահայտվել կիպ հագուստ կրելիս, ինչը կարող է դիսկոմֆորտի պատճառ դառնալ։ Միջամտությունն իրենից ներկայացնում է ոչ մեծածավալ  լիպոսակցիա՝ առանց ակնառու սպիերի և վերականգնվում է մի քանի օրվա ընթացքում։



Տարածել...
 

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 10.07.18 | Հեղինակ: arzniaesthetica.com

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (10.07.18) | Հեղինակ: arzniaesthetica.com
Դիտումներ: 2306 | Տեգեր: ներկայացնում, վիրաբուժությունը՝, սեռական, լաբիոպլաստիկան, Շուրթերի, ԻՆՉ, իրենից | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...