Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Հետևյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել հետազոտություն
 
 


   

Որո՞նք են օրգանիզմում այս հանքանյութերի կատարած հիմնական գործառույթները

Մագնեզիում

Մագնեզիումն օգնում է մկանների կծկմանը, պահպանում սրտի ճիշտ ռիթմը, նպաստում ոսկորների ամրությանը, օգնում նյարդերի գործունեությանը, նվազեցնում անհանգստության զգացունը, բարելավում մարսողությունը և հավասարակշռեցնում սպիտակուցային հեղուկը:


Կալցիում

Կալցիումը կանխում է թրոմբների առաջացումը, օգնում մկանները կծկելու և արյան մակարդման գործընթացներին, նպաստում ատամների ու ոսկորների ձևավերմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև բջիջների բաժանմանը: 


Կալիում

Կալիումը կարգավորում է արյան ճնշումը, սրտի կծկումները և նպաստում մկանների ճիշտ գործունեությանը:

Որպես կանոն՝ այս հանքանյութերը գտնվում են օրգանիզմի հեղուկներում (մեզ, քրտինք, արյուն և այլն):

Նյարդերը մեկը մյուսին ազդակներ են ուղարկում քիմիական գործընթացների օգնությամբ, որոնք կախված են բջջի ներսում և բջջից դուրս գտնվող հակադարձ լարվածությամբ իոններից:


Էլեկտրոլիտային դիսբալանսը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, ինչպիսիք են.

·  սխալ սննդակարգը,

·  սննդարար նյութերի սխալ կլանումը, ինչը կապված է աղեստամոքսային տրակտի և մարսողության խնդիրների հետ,

·  քիմիոթերապիան,

·  հակաբիոտիկ միջոցների ընդունումը,

·  երիկամների գործառույթի խանգարումը,

·  տարատեսակ հիվանդությունները (հատկապես նրանք, որոնց ախտանշաններն են փորլուծությունը, առատ քրտնարտադրությունը, փսխումն ու բարձր ջերմությունը, որը կարող է հանգեցնել հեղուկի կորստի և ջրազրկման),

·  դեղորայքը (սրտի հիվանդությեւնների, քաղցկեղի, հորմոնալ խնգարումների բուժման համար օգտագործվող դեղորայքը),

·  էնդոկրին խանգարումներն ու հորմոնալ դիսբալանսը:


Էլեկտրոլիտային դիսբալանսի ամենատարածված ախտանշաններն են.

·  անքնությունը

·  մկանային ցավերը, ջղաձգումները, կծկումներն ու թուլությունը,

·  տենդը,

·  ծարավը,

·  անհանգստությունը,

·  քաշի և ախորժակի տատանումները,

·  հոդացավերն ու թմրածությունը,

·  սրտի անկանոն կամ արագ զարկերը,

·  արյան անկանոն ճնշումը,

·  խնդիրներ կապված հոդերի հետ,

·  հաճախակի գլխացավերը

·  գլխապտույտը,

·  ջղաձգումները, փորկապությունն ու փորլուծությունը,

·  հոգնածությունը (քրոնիկ հոգնածության ախտանշանը):


Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել հետազոտություն՝ խանգարումների պատճառները և էլէկտրոլիտի մակարդակը պարզելու համար

Անհանգստությունն ու քնի խանգարումները

Մագնեզիումի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել հոգնածության, քնի խանգարումների, մկանային սպազմերի և սրտի զարկերի արագացման:


Մարսողական խնդիրներ

Էլեկտրոլիտի անկանոն մակարդակը կարող է պատճառ դառնալ այնպիսի մարսողական խանգարումների, ինչպիսիք են՝ փորկապությունը, փորլուծությունը, ջղաձգումները և թութքը:


Սրտի զարկերի փոփոխությունը

Կալիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող է առաջանակ հիպերկալեմիա, որը հանգեցնում է մկանների ծակծկոցի, թմրածության ու թուլացման:

Բացի այդ, սա ազդում է նաև սրտի զարկերի վրա, առաջացնում է անհանգստության զգացում, մինչդեռ կալցիումի մակարդակն ազդում է սրտանոթային համակարգի վրա:


Ոսկորների ցավեր և հոդացավեր

Կալցիումի չափազանց բարձր մակարդակի դեպքում կարող են  ի հայտ գալ փսխումներ, ոսկորների կոտրվածքներ, փորկապություն և քարեր երկիկամներում:

 
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 17.07.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (17.07.17)
Դիտումներ: 368 | Տեգեր: ախտանշանների, բժշկի, դիմել, դեպքում, հետազոտություն, անհրաժեշտ, առկայության, հետևյալ, անցնել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...