Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 17.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » Բազմազան...


Հայերն ու իրենց Նոր տարին
 
 


   Hamo Muradyan

Աշխարհում ոչ մի ազգ սենց անասուն ձևի չի նշում Նոր տարին, որքան որ մենք՝ հայերս: Մենք՝ հայերս, սիրում ենք Նոր տարուն տանջվել, մենք ինքներս մեզ բռնաբարում ենք առանց նկատելու այդ:

Մենակ հայերը կարան ամեն տարի ասեն`«ՎԵՐՋ, ԷՍ ՏԱՐԻ ԷԼ ՆՈՐ ՏԱՐԻ ՉԵՄ ԱՆԵԼՈՒ», բայց ամեն տարի պարտաճանաչ կերպով նախորդից ավելի ճոխ կանեն, իրանց կկոտորեն, պարտքեր կանեն մենակ նրա համար, որ հյուրերի առջև ճոխ սեղան գցեն միայն մի քանի օրվա համար: Շատ զզվելի պահ է նաև այն, երբ դու նոր տարվա ոչ մի հավես չունես, նամանավանդ էտ անասուն ու ոչ ի սրտե շնորհավորանքների կույտը լսելու, բայց ամսի 1-ից հետո ճարահատյալ պիտի լսես դրանք: Խեղճ քուրիկներն ու մամաները մի շաբաթ տանջվում են, ինչա որ մի քանի ժամ նստեն ու մարդուն համոզեն, որ իրանց սարքած բլինչիկից ու քյուֆթից ոչ մի տեղ չկա՝ նստեք ու կերեք:

-Վազգենչիկ ջան, մի հատ էս քյուֆթից կեր, սենց քյուֆթա դու ոչ մի տեղ կերած չես ըլնի, հատուկ Տաշքենդից ենք Նոր տարվա գիշերը սամալյոտով բերել, որ թարմ ըլնի, մի խոսքով ընտիր տաշքենդական քյուֆթա ա, անուշ արա:

Էդ Վազգենչիկն էլ, համեստության զոհ դարձած, զոռով կուտի էդ քյուֆթեն: Բայց ինքը դեռ չգիտի իրա գլխի գալիքը. դրան պիտի հաջորդեն իրեն զոռով մատուցած բլինչիկը, չարազը, սալաթները, տոլմեն ու ամենակարևորը՝ խոզի բուդը (ազգս լցված ա սենց վազգենչիկներով):

Կամ ընդհանրապես չի՞ լինի, որ էդ Նոր տարուն չգնաք իրար տուն ու չշնորհավորեք… Ի՞նչ կլինի… Մնացեք ձեր տները էլի, սաղ օրը դրսերը ընգած ցուցակ եք գրում, թե ում տունը գնաք, ումը չգնաք..

Մարդու սիրտ ա խառնում նամանավանդ էն պահից, երբ որ դու պատրաստվում ես տնից դուրս գաս, գնաս քո համար կարևոր ինչ-որ տեղ, կամ էլ օրինակի համար ընկերներդ պետք ա գան ձեր տուն (դե մտածում ես ամսի 3-ն ա ու էլ դժվար մարդ գա), բայց մեկ էլ էդ պահին քեզ գալիս են հյուուււ՜՜՜՜՜՜ր… Ու ցավն էլ է՛ն ա, որ դու էդ գալացողներից ոմանց իսկի չես էլ ճանաչում. ոչ բարեկամդ են, ոչ հարևանդ, ոչ էլ ընկերդ: Էդ գալացողների մեծ մասը լինում են ինչ-որ հեռավոր գեղից, որոնց դու մեկ էլ 7 տարեկանում ես տեսել: Ու իրանք քեզ բարևելուց մի հատ նե՛նց ջիգյարով են պաչում, որ ակամայից սիրտդ խառնում ա: Իսկ իրանց ամբողջ ընտանիքն էլ բաղկացած ա լինում բեղերով ու եսիմինչ սիգարետ ծխող անդուր պապայից, որ խփես թրաշին ԻՍԿԻ ՉԻ ԷԼ ԹԱՓՎԻ, մազերը զաժիմով հավաքած խելոք կնոջից, որ հենց հարց ես տալիս, նենց ցածր ձենով ու կարճ ա պատասխանում, որ ակամայից մեկ էլ վախենում ես հարց տաս, մտածում ես էս կնիկը էն դևերի պես ա, որոնք սենց խելոք ժպիտով նստում են դեմդ ու նայում են քեզ ու ոչ մի բան չեն խոսում, բայց  մեկ էլ պահի տակ վեր են կենում ու սենց կուլ են տալիս քեզ, ու նստում են էլի իրանց դամբուլ ժպիտով, ու մեկ էլ կարմիր թշերով երեխեքից՝ խլինքը քթներից կախված ու մատները բերանը, որ գալիս են ու սկսում են քո իրերին ձեռք տալ: ՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԷԴ ՊԱՊԱՆ ՍԿՍՈՒՄ Ա ԽՈՍԱԼԸ ՀԵՆՑ ՔՈ ՀԵՏ:

-Սերոժիկ ջան, ես քո հորողբոր մորքուրի մարդն եմ, կլինեմ մի 84-85 տարեկան, մերս ինձ բերել ա 67 տարեկանում, երբ որ հոպարիդ մորքուրը էկավ մեր տուն, հիմա ինքը 108 տարեկան ա, ու սաղ ա ինքը: Ուղղակի ճնշումը բարձր էր մի քիչ՝ 360-300 էր, դրա համար չկարեցավ գա, բայց ձեզ ջերմ բարևներ փոխանցեց: 
ՈՒ ԷԴ ՊԱՀԻՆ ԻՐԱՆՔ ՄԻ ՀԱՏ ԱՆԱՍՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿՊԱՏՄԵՆ, ՈՐԸ ՄԹՈՄ ՊԱՏԱՀԵԼ Ա ԻՐԱՆՑ ՑԵՂԻ ՀԵՏ ՄԻ 35 տարի առաջ: Ու դու էլ ինչպես միշտ սենց համեստության զոհ դարձած լսում ես իրանց անիմաստ պատմությունը, իրանք էլ իրենց «դոդի բախչեն են գցում», որ մթոմ չեն հասկացել, որ դու պատրաստվում ես տնից դուրս գաս, կամ էլ հեսա քեզ հյուր պիտի գան: Ու դու, էս կյանքից հուսախաբ էղած, դուդուկի դեմքով նստած սպասում ես ընկերներիդ, որոնք հենց գալիս են ու տեսնում են ձեր տան հյուրերին, միանգամից ուզում են գնան, որովհետև նախ սեղանի դեմը չեն նստի, քանի որ էնտեղ վատ սիգարետ ծխող ձյաձյա ու մարդակեր թրաշով կին կա, երկրորդն էլ, որ իրենք ուզում էին քեզ առանձին տեսնել ու ուրախ նոր տարի նշել: ՀԱ, ՄԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՀ ԷԼ ԿԱ, ՈՐ ՉԳԻՏԵՍ ԻՆՉԻ, ՀԵՆՑ ԷԴ ՀՅՈՒՐԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՏՆԻՑ, ՁԵՐ ՏՈՒՆԸ ՄԻՇՏ ԹԱՓԹՓՎԱԾ Ա ԼԻՆՈՒՄ. թե էդ ոնց ա լինում, մարդ չի հասկանում….

 

Պատահում ա նաև, երբ դու չես ուզում ոչ մեկի տուն գնաս, բայց ծնողներդ ասում են. «Իյա, Գուգո ջան, ո՞նց կլինի, բա կնեղանան»...
Շարունակությունը տես այստեղ 


 



Տարածել...


Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: 01.12.17 | Հեղինակ: Hamo Muradyan

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (01.12.17) | Հեղինակ: Hamo Muradyan
Դիտումներ: 1662 | Տեգեր: տարին, Ու, Նոր, իրենց, Հայերն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...