Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Թիվ 95 դպրոցում 2000 դրամ են հավաքել գելային գրիչի, 5000 դրամ՝ տեսուչներին «պատվով» ճանապարհելու համար
 
 


   

Ղևոնդ Ալիշանի անվան Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցի ծնողներից մեկը ահազանգել է մեր խմբագրություն եւ հայտնել, որ իր երեխային 3 առարկաներից անբավարար գնահատական են նշանակել եւ թողել նույն դասարանում: Նրա պնդմամբ՝ երեխային անբավարար են նշանակել ոչ թե գիտելիքի պակասի կամ դասին անպատրաստ ներկայանալու, այլ դասին խոսելու համար. ուսուցչուհին դիմել է ավանդական մեթոդին՝ երեխային սաստելու, պատժելու համար մատյանում անվան դիմաց 2-ներ է շարել, ինչի պատճառով 11 դասարանցի տղան մնացել է նույն դասարանում: Ծնողի փոխանցմամբ՝ դասարանում ևս 3 հոգի են մնացել նույն դասարանում, սակայն նրանք արդեն փոխադրվել են. Թե ինչպես և ինչու, ծնողն ասաց. «Երբ գնացել էինք դպրոց՝ փորձելու ամեն ինչ հարթեցնել, ընդհանուր հաշտության եզրեր գտնել, սակայն թե դասղեկը, թե դպրոցի տնօրենը ոչինչ չէին ուզում լսել. Իսկ երբ հարցրի՝ ոնց եղավ, որ էն մյուս էրեխեքին նշանակեցիք, իմ էրեխուն չէ, դասղեկը՝ թե բա նրանք շնորհակալություն են հայտնել»:

Պարզվում է՝ այստեղ նորանշանակ տնօրենի օրոք անարխիան է «թևածում»: Մի քանի ծնողների պնդմամբ՝ 9-րդ դասարանի քննությունների ժամանակ տնօրենի հրամանով յուրաքանչյուր երեխայից հավաքվել է 2000-ական դրամ՝ գելային գրիչներ գնելու համար, իսկ քննություններին ներկա գտվող տեսուչներին քննասենյակներից դուրս բերելու, նրանց «պատվով» ճանապարհելու համար էլ 5000-ական դրամներ են հավաքվել:

Շարունակությունը՝ Hraparak.am-ում:



Տարածել...


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 18.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (18.10.16)
Դիտումներ: 2626 | Տեգեր: թիվ, Են, հավաքել, 5000, գրիչի, 95, դպրոցում, 2000, դրամ, գելային | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...