Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Տարոն Մարգարյանը քարտ-բլանշ է ստացել Սերժ Սարգսյանից. Ինչ են որոշել ՀՀԿ-ականները
 

 


   «Ժողովուրդ»

Տարոն Մարգարյանը քարտ-բլանշ է ստացել Սերժ Սարգսյանից. Ինչ են որոշել ՀՀԿ-ականները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցեր են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները երեկ փակել էին ոչ միայն քաղաքապետարանին հարող փողոցները, այլև հենց քաղաքապետարանի բակի դարպասները, որպեսզի Մարգարյանը մեքենայով չկարողանար հեռանալ` ստիպված լինելով իրենց հետ հանդիպել: Բայց Տարոն Մարգարյանն այդպես էլ «դուրս չեկավ» քաղաքապետարանից:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Տարոն Մարգարյանի ինքնավստահության պատճառը վերջերս Սերժ Սարգսյանից ստացած «քարտ բլանշն է». Սարգսյանը նրան, նաև մի շարք ընտրովի այլ պաշտոնյաների ասել է, որ հրաժարական չտան` շարունակելով պաշտոնավարումը:

Մինչ այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Մարգարյանը ներքին հրահանգ է իջեցրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների՝ դպրոցների, պոլիկլինիկաների, մանկապարտեզների ղեկավարներին, որպեսզի աշխատակիցներն ի պաշտպանություն իրեն հանրահավաքներ անցկացնեն:

Միայն թե որքան ավելի շատ են կոռումպացված ՀՀԿ-ականները նման քայլերի դիմում, այնքան ավելի ողորմելի տպավորություն են թողնում. ի վերջո, Մարգարյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն դրսևորումների մասին պատմություններով որևէ մեկին չես զարմացնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: «Ժողովուրդ»

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: «Ժողովուրդ»
Դիտումներ: 250 | Տեգեր: ԻՆՉ, ՀՀԿ-ականները, քարտ-բլանշ, ստացել, Սարգսյանից., Տարոն, որոշել, Են, Մարգարյանը, Սերժ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...