Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

«Քննությունների ժամանակ աշակերտներին վերահսկելը դառնում է «միլիցիոների» աշխատանք»․ ավագ դպրոցներում խայտառակ պատկեր է
 

 


   1in.am

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները ավագ դպրոցների և 12-ամյա կրթության վերաբերյալ, դրանում հնարավոր փոփոխությունների կամ, առհասարակ, կրթական այդ ծրագրի վերացման մասով։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ավագ դպրոցներում փոփոխություններ իրականացվելու են, հատկապես բովանդակային։

«Առաջին լրատվական»-ը ավագ դպրոցների տնօրեններից և ոլորտի փորձագետներից փորձեց պարզել՝ որն է վերջիվերջո ավագ դպրոցների հիմնական խնդիրը, ինչու դրանք որպես կրթական կայուն համակարգ այդպես էլ չկայացան։

Մեզ հետ զրույցում Երևանի Գևորգ Էմինի անվան հ.182 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը նշեց՝ ավագ դպրոցներում առկա խնդիրները գաղտնիք չեն իրենց համար, և դպրոցների չկայացման հիմնական պատճառը հենց բովանդակային բացթողումներն են։ Տնօրենը համաձայնեց՝ բովանդակային փոփոխություններ դպրոցներին հարկավոր են։ «Մենք պետք է կարողանանք վերականգնել հավատը ավագ դպրոցի հանդեպ։ Ծրագրային փոփոխություններ, ուսումնական պլանի փոփոխություններ պետք է լինեն։ Ավագ դպրոցի ծրագիրը, կարծես, հիմնական դպրոցի ծրագրի կրկնությունն է, ճիշտ է, ավելի խորացված է դառնում, բայց ներկայիս աշակերտի պահանջները չի բավարարում այն։ Ամբողջովին նոր, թարմ ծրագիր է հարկավոր ավագ դպրոցի համար»,- մանրամասնեց ավագ դպրոցի տնօրենը։

Ալավերդյանի խոսքերով՝ նոր ծրագրի մշակումը հնարավորություն կտա նաև լուծել կրկնուսույցների մոտ երեխաների հաճախելու ցավոտ հարցը։ «Եթե հասարակության վստահությունը դպրոցների հանդեպ բարձրանա, ապա ավագ դպրոցի մասնագետները պատրաստ են աշակերտներին տալ բուհ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքները։ Կարծրատիպ է ձևավորվել, որ ավագ դպրոցները չեն կարող տալ այն անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի երեխաներն ընդունվեն բուհ։ Բայց փորձը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք իսկապես սովորելու ցանկություն ունեն և ի վիճակի չեն կրկնուսույցի մոտ գնալու, դպրոցի տված գիտելիքով շատ ավելի բարձր գնահատականներ են ստացել։ Բայց այդ աշակերտների թիվը, ցավոք, քիչ է»,- շեշտեց տնօրեն Ալավերդյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 14.06.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (14.06.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 2531 | Տեգեր: ժամանակ, աշակերտներին, Ավագ, դպրոցներում, դառնում, վերահսկելը, խայտառակ, «Քննությունների, «միլիցիոների», աշխատանք»․ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...