RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր հայրենակիցները Արցախում հողի սեփականության իրավունք կստանան. գյուղնախարար
 


 


   news.am

Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մեր բոլոր այն հայրենակիցներն, ովքեր իրենց ուժերով եւ սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ:

«Արցախպրես»-ի   թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մեկնաբանելով, որ գերատեսչության կողմից այս առումով առաջարկ է լինելու հողային օրենսգրքում բացառություն սահմանել մեր այդ հայրենակիցների համար:

«Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաեւ սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,- ասել է գյուղնախարարը:

Միրզոյանի խոսքով՝ նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաեւ ԱՀ այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 190 | Տեգեր: Քաղաքացի, չհանդիսացող, կստանան., ԻՐԱՎՈՒՆՔ, հայրենակիցները, սեփականության, Արցախում, հողի, Մեր, բոլոր | - Վարկանիշ -: 0.0/0