Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Փաշինյանը և Պուտինը. ինչո՞ւ էր Կրեմլը այս անգամ զուսպ. BBC
 

 


   1in.am

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին զանգվածային բողոքի ցունցերից հետո վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց: Կրեմլը երևանյան իրադարձություններին զուսպ արձագանք ցուցաբերեց՝ չհամեմատելով այն «թավշյա հեղափոխությունների» հետ: Ինչո՞ւ և ի՞նչ դեր ունեցավ Մոսկվան այս անգամ՝ գրում է bbc.com-ը:

«Ես ուզում եմ հաջողություն մաղթել Ձեզ կառավարության ղեկավարի պաշտոնում և ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն առաջընթացով, ինչպես եղել է մինչ այժմ»,- ասել է Պուտինը Սոչիում Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ընթացքում:

Լրատվամիջոցը գրում է, որ երևանյան ցույցերի օրերին ռուսական հեռուստաալիքները աչքի էին ընկնում անթաքույց զսպվածությամբ, իսկ Պուտինը այն անվանեց «Հայաստանի ներքին գործը»: Դա բոլորովին նման չէ նրան, թե ինչպես Ռուսաստանը արձագանքեց «վարդերի հեղափոխությանը» Վրաստանում և 2014թ. «Եվրամայդանին» Ուկրաինայում, ինչից հետո ապաստան տվեց Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, բռնազավթեց Ղրիմը և երկրի հարավում հակամարտության մասնակից կողմ դարձավ: Ինչո՞վ է պայմանավորված նման «բարյացակամությունը» հայստանյան թավշյա հեղափոխության նկատմամբ՝ գրում է թերթը:

Հայտնի է, որ փողոցային ճնշումների արդյունքում հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հին ընկերն էր, մտերիմ դաշնակիցը և Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, սակայն Մոսկվան հանրայնորեն չպաշտպանեց նրան: Կրեմլը ոչ վաղ անցյալից ճիշտ հետևություններ արեց, մասնավորապես ուկրաինական իրադարձություններից: Այս տեսակետն է հայտնել լրատվամիջոցի զրուցակիցը, ով մոտ է կանգնած նախագահ Պուտինի վարչակազմին:

«Չի կարելի ռուսական ԶԼՄ-ներում, որոնց հանդեպ այս օրերին խիստ ուշադիր են Հայաստանում, հիստերիա բարձրացնել, հայտարարություններ անել. այդ ամենը կարող է սուր քննադատություն առաջացնել: Ռուսաստանն այժմ սպասողական դիրք է գրավել»,- ասել է զրուցակիցը, ում կարծիքով՝ Կրեմլում այդպես էլ չսովորեցին աշխատել հետխորհրդային ռազմավարական դաշնակիցների հետ:

Շարունակությունը՝ այստեղ:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 162 | Տեգեր: Ինչո՞ւ, անգամ, Էր, Պուտինը., Կրեմլը, Փաշինյանը, Այս, զուսպ., BBC | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...