/Հասարակություն - Ուշագրավ դրվագ զինված ապստամբությունից " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Ուշագրավ դրվագ զինված ապստամբությունից
 
 


   

Շատերն են նկատել, որ Երեւանում երեկոյան ժամերին տաքսիները կրկնապատկում են գինը: Կենտրոնում ու Էրեբունի համայնքում այս երեւույթը նկատելի է նաեւ ցերեկային ժամերին: Իսկ Խորենացի փողոցում բուռն իրադարձությունների ժամանակ տաքսիները հրաժարվում էին այդ ուղղությամբ փոխադրումներից:

Տաքսին կոմունիկացիոն բավական լուրջ ցանց է, իր տարածվածությամբ ու շփումների անմիջականությամբ: Դրանք ոչ միայն ուղեւորներ են փոխադրում, այլեւ տարածում են խոսակցությունները, շշուկները, «արտահոսքերը»: Ճիշտ է, Ֆեյսբուքը լուրջ մրցակից է դարձել, սակայն տաքսին մեկ առավելություն ունի՝ այն անմիջական շփման մեջ է ու չի սահմանափակվում «խմբերով»:

Այս առումով, տաքսիներն ըստ էության հեղափոխության եւ այլ արտակարգ իրավիճակներում դառնում են լուրջ ռեսուրս՝ «մոբիլիզացիոն» եւ տեղեկատվական առումով: Եվ այս առումով, դրանք չեն կարող դուրս լինել որոշակի վերահսկողությունից, կամ չօգտագործվել:

Երեւանում ահա նկատվում են վերոհիշյալ երեւույթները: Չի բացառվում, սակայն, որ դրանք ինքնաբուխ են նույնքան, որքան Ազատության հրապարակից երթերը: Ի վերջո, ապրիլի 24-ին ծաղկավաճառները մեծ շահույթներ են ստանում՝ մեծանում է ծաղիկների պահանջարկը, եւ նրանք վաճառելում են շատ ու թանկ ծաղիկ, եւ դա նույնպես ինքնաբուխ է: Նույնկերպ, հեղափոխության ժամանակ էլ մեծանում են մարդկանց տեղաշարժերը:

Զինված ապստամբության ժամանակաշրջանում տաքսիները մեկ էլ աչքի ընկան այն դրվագում, երբ Խորենցի փողոցում երեւանյան ամենահայտնի տաքսիստը դավանաբանական վեճի մեջ էր մտել Առաքելական եկեղեցու հոգեւորականի հետ եւ նրան խորը համոզվածությամբ մեկնում էր հավերժի ու անցավորի խորհուրդը:

Աղբյուր՝ Lragir.am



Տարածել...


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 29.07.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (29.07.16)
Դիտումներ: 542 | Տեգեր: ապստամբությունից, Ուշագրավ, զինված, դրվագ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...