RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Ուկրաինայում 5-րդ դասարանցին կաթված է ստացել դասղեկի ու համադասարանցիների ծաղրի պատճառով
 


 


   tert.am

Ուկրաինական Դնեպր քաղաքի դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը, որը ներկայացված է միայն Իվանով ազգանունով, կաթված է ստացել տևական ժամանակ համադասարանցիների, ինչպես նաև ուսուցչուհու կողմից ծաղրի ենթարկվելու պատճառով:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, տղան ընտանիքի հետ Դոնբասից նոր է տեղափոխվել այդ դպրոց:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուսուցչուհին ու համադասարանցիները փորձում էին ճնշել նորեկին, որի համար այսպես կոչված «փորձաշրջան» էր սահմանվել ու նաև օրագիր էր ստեղծել, որում գրանցվում էին տղայի թույլ տված բոլոր սխալները:

Իվանովի մոր խոսքով՝ դեսղեկն անընդհատ իրեն ակնարկել է, որ չի ցանկանում, որպեսզի տղան իր դասարանում սովորի: Մայրը փորձել է հարթել իրավիճակը՝ սկզբում խոսելով դասղեկի, հետո՝ դպրոցի տնօրենի հետ:

Հայտնի է, որ հունվարի 31-ին դպրոցի աշակերտները խնդրագիր են կազմել՝ ցանկանալով, որպեսզի նորեկը դասարանից հեռացվի:

Միևնույն ժամանակ նրանք սպառնացել են Իվանովին: Դրա հետևանքով տղան սկսել է թաքնվել համադասարանցիներից:

Նշվում է, որ այս ամենից տեղյակ են եղել դպրոցի ամբողջ կոլեկտիվն ու ծնողական խորհուրդը:

Աղբյուրը հավելում է, որ օրերս Իվանովը դպրոցից զանգահարել է մորն ու ասել է, որ իրեն նորից ծաղրում են: Դրանից հետո կապն ընդհատվել է: Հայտնի է, որ հեռախոսազանգից հետո տղան կաթված է ստացել:

Միջադեպին հաջորդել է հատուկ ժողովը, որին ներկա են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (18.02.18) | Հեղինակ: tert.am
Դիտումներ: 182 | Տեգեր: 5-րդ, ծաղրի, ստացել, համադասարանցիների, Ուկրաինայում, Ու, պատճառով, կաթված, դասարանցին, դասղեկի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |