Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

«Ո՞վ է հարուստներին դեմ». Էդմոն Մարուքյանը պարզաբանում է, թե որ օլիգարխները չպետք է մտնեն իշխանություն
 

 


   Aravot.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ պաշտոնը ստանձնելը հայտարարել էր, որ նոր կառավարության մեջ օլիգարխներ չպետք է լինեն: Փոխվարչապետ  Արարատ Միրզոյանը նույնպես հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրաված չեն լինելու:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ սա չի՞ նշանակում, որ, օրինակ, Գագիկ Ծառուկյանին պետք է իշխանությունից կիլոմետրերով հեռու պահել: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ հայտարարությունն ինչ կոնտեքստում է արվել, չեմ կարող ասել, թե ինչ են նկատի ունեցել: Ըստ էության, կարող են օլիգարխները չլինեն, կարող են լինել նրանց մարդիկ, մասնակցեն ընտրություններին: Հազար ու մի բան կարող է լինել, եկեք չշտապենք»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը, որպես «Ելք» խմբակցության անդամ, ամեն ինչ անելու է, որ նույն պատկերը չլինի, ինչ միշտ եղել է, փոփոխությունները մարդիկ զգան: Հարցին՝ չե՞ք թողնելու, որ օլիգարխներ մտնեն խորհրդարան՝ նա պատասխանեց. «Ո՞նց կարելի է, եթե մեկը առաջադրվել է, մասնակցում է ընտրություններին, իրավական ի՞նչ ընթացակարգ կա չթողնելու: Ես չգիտեմ այդ հայտարարությունը, որ օլիգարխներ չեն լինելու, ինչ իմաստով է արվել: Ենթադրում եմ, որ խոսքը գնացել է որոշակի բենեֆիթներ ունեցող օլիգարխների մասին՝ մարդն ունի մոնոպոլ հնարավորություն իշխանության կողմից տրված, սրանք պիտի սահմանափակվեն, թե չէ որ մեկը հարուստ է՝ դա նորմալ է, դա լավ է, թող հարուստները շատ լինեն Հայաստանում, տնտեսությունը զարգացնեն, իրենց փողերը այստեղ ներդնեն, չտանեն դուրս: Ո՞վ է հարուստներին դեմ, վերջին հաշվով ամբողջ աշխարհում՝ զարգացած երկրներում հարուստներն են տնտեսությունն առաջ մղում: Բայց մեկը, եթե ունի ավելի բացառիկ հնարավորություն, քան մյուսները, դա արդեն խախտում է»:

Շարունակությունը՝ այստեղ.

 



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: Aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: Aravot.am
Դիտումներ: 308 | Տեգեր: «Ո՞վ, հարուստներին, Թե, որ, դեմ»., Էդմոն, չպետք, Մարուքյանը, պարզաբանում, Օլիգարխները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...