Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Նոր նախարարի անհաջող բենեֆիսը
 

 


   1in.am

Կառավարության երիտասարդացումը, թարմացումը հրաշալի է, հույսեր է ծնում, որ երկիրը հաղթահարում է 20-25 տարվա լճացումը` կանգնելով արդիականացման ճանապարհի վրա:

Բայց երեկ կառավարության ամենաերիտասարդ անդամը` Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, անկեղծորեն, հիասթափեցրեց` պետական համակարգի, ոլորտի, Սփյուռքի իր չիմացությամբ:

Հայրապետյանը նախարարի կարգավիճակով խոսում էր առաջին անգամ և, թերևս, որոշել էր էքստրաօրդինար ինչ-որ գաղափար շրջանառել: Նա կարևորել է ԱԺ-ում երկրորդ պալատի ձևավորումը, որի անդամները պետք է ընտրվեն Սփյուռքից և մասնակցեն Հայաստանի կառավարմանը: Այս գաղափարն, ընդ որում, նորություն չէ, սակայն, ի պատիվ Հայաստանի բոլոր նախորդ իշխանությունների, մարգինալացվել է` չդառնալով անգամ ինստիտուցիոնալ քննարկումների թեմա:

Թավշյա հեղափոխությունը կարևոր առաքելությունը է ունեցել և նպաստել է Հայաստանի և Սփյուռքի միջև բարիկադների վերացմանը, ինչը հուշում է դրական լիցքերն օգտագործել` Սփյուռքի ինքնակազմակերպման մեխանիզմների փոփոխությանն ու արդիականացմանը, համահայկական օրակարգի ձևավորմանը նպաստելու համար:

Սփյուռքի նախարարի երեկվա ասածը ոչ խորքային, պոպուլիստական առաջարկություն է, որը ռիսկեր է առաջացնելու Հայաստանի անվտանգության համար և քայքայելու է Սփյուռքը: Մենք, իհարկե, շատ հարգում ենք մեր հայրենակիցներին, սակայն նրանք այլ երկրների քաղաքացիներ են, որոնց չի կարելի մասնակից դարձնել Հայաստանի քաղաքական կառավարմանը: Դա ինքնին ձևախեղում է պետական կառավարման ինստիտուտը` հանգեցնելով նրա դիսկրիմինացիային:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: 1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: 1in.am
Դիտումներ: 367 | Տեգեր: բենեֆիսը, Նախարարի, անհաջող, Նոր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...