Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի կինն կշարունակի խմբագրի աշխատանքը եւ կքննադատի նաեւ վարչապետին
 

 


   news.am

«Չնայած նրան, որ ես հակված էի հրաժարվել առաջին տիկնոջ կարգավիճակից ու պարտականություններից, այնուամենայնիվ կա հասարակական պահանջ»։ Այս մասին Ազատություն TV-ի ուղիղ եթերում հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը։

«Քանի որ կա հասարակական պահանջ, ես հասկացա, որ իրավունք չունեմ հրաժարվել դրանից, ենթադրում եմ, որ դա շարունակվում է ավանդույթի ուժով, աշխարհում եւս ընդունված է, այն ինչ չեն հասցնում անել կառավարության կազմը, ինչ–որ առանձին ոլորտներ մնում է առաջին տիկնոջ վրա»,–նշեց նա։ Իսկ Ռիտա Սարգսյանի նախաձեռնած բարեգործական ծրագրերի շարունակման մասին հարցին Աննա Հակոբյանը ընդգծել է, որ հիմա ինքը պետք է ուսումնասիրի այդ բոլոր ծրագրերն ու առաջացած խնդիրները:

Հարցին, կմիջամտի Աննա Հակոբյանը, եթե Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում կայացնի եւ կքննադատի նրան «Հայկական ժամանակ» թերթում, կշարունակի լինել թերթի խմբագիր. «Ես կաշարունակեմ լինել թերթի խմբագիր, մեր թերթն էլ կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում վարչապետին»։

Նա նաեւ հավաստիացրեց, որ թերթը բաց կլինի բոլորի համար անկախ որ քաղաքական ուժին են պատկանում, նախկինում իշխանություն են եղել, թե հակառակը։



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 244 | Տեգեր: խմբագրի, եւ, վարչապետին, նաեւ, կինն, կշարունակի, Նիկոլ, կքննադատի, Փաշինյանի, աշխատանքը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...