Загрузка...

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն

Մենք կիրականացնենք մեծ ներգաղթ եւ հայրենադարձություն. Սփյուռքի նախարար
 

 


   news.am

Մենք կիրականացնենք մեծ ներգաղթ եւ հայրենադարձություն, սակայն դա ժամանակ ու եռանդուն ամենօրյա ռեժիմով աշխատանք է պահանջում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առաջին անգամ Սփյուռքի նախարարի կարգավիճակում աշխատանքի ժամանակ Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով, արդեն հիմա շրջանառվում է, որ շատերը վերադարձել են հայրենիք. «Հեղափոխության հաղթանակը իր հետ բերել է հույս, ինչը երկար ժամանակ բացակայում էր մարդկանց մոտ: Դրա շնորհիվ է, որ վերադառնում են: Հիմա եկել է պահը կոնկրետ քայլերով դա ամրապնդել: Մենք կկարողանանք մեր հայրենակիցներին առաջարկել վերադառնալ, երբ կստեղծենք այդ մթնոլորտը»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

ՆԱնդրադառնալով անելիքներին, կառավարության ամենաերիտասարդ նախարարը (27 տարեկան է-խմբ) նշեց, որ գուցե որոշակի փոփոխություններ կլինեն առկա ծրագրերում, կլինեն նոր ծրագրեր: Նախարարը նկատեց, որ 20-օրյա ժամկետում պետք է կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը, հետեւաբար, հիմա պետք է լծվեն այդ ծրագրում իրենց ոլորտին վերաբերող հատվածի մշակման աշխատանքներին:

Հարցին, թե հանդիպե՞լ է նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, Մխիթար Հայրապետյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այդ հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 15-ին, երբ Հայաստանում կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախարարի խոսքով, սփյուռքի հայ համայքնների հետ հարաբերվելու որակը, հարաբերությունները պետք է փոխվեն, քանի որ նրանք չեն արժանացել այն ուշադրությանը, որին պետք է արժանանային:



Տարածել...
 

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 15.05.18 | Հեղինակ: news.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (15.05.18) | Հեղինակ: news.am
Դիտումներ: 196 | Տեգեր: եւ, սփյուռքի, հայրենադարձություն., ներգաղթ, կիրականացնենք, մեծ, մենք, նախարար | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...