Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Մայամի հյուրանոցային համալիրը՝ պոռնկության որջ
 
 
Загрузка...


Հիմնադրման օրվանից “Մայամի” հյուրանոցային համալիրն օգտագործվել է որպես պոռնկանոց։ Համենայն դեպս, այն մշտապես տրամադրվել է մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար։
 

“Մայամի” հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում, որը հիմնադրել է Վոլոդյա Ավայանը 1999թ.և փաստացի ղեկավարել այն: Հիմնադրման օրվանից “Մայամի” հյուրանոցային համալիրում որպես փոխտնօրեն է աշխատել Վ.Ավայանի եղբորորդին՝ Ջոնիկ Ավայանը։ Քրեական գործի նյութերի համաձայն, վերջինս իր հորեղբոր հետ նախնական համաձայնությամբ, հյուրանոցային համալիրը տրամադրել է նշված հյուրանոցի բակում կանգնած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ ու պարագաներ:

 

Ավելին, պարզվում է մարմնավաճառները հաճախորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հենց Ջ. Ավայանին պատկանող ,ԲՄՎե մակնիշի ավտոմեքենայում։ Մասնավորապես, 2010թ. հունիս ամսից մինչև 2012թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նրա ավտոմեքենան կայանել է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող “Մայամի” հյուրանոցային համալիրի բակում և թույլատրել մարմնավաճառներից` յուրաքանչյուրին 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, նստել ավտոմեքենայի մեջ եւ հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո “Մայամի” հյուրանոցային համալիրում զբաղվել պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ. Ավայանի համար:

Կատարած հանցավոր արարքների համար Վոլոդյա և ՋոնիկԱվայանները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով և որպես խափանման միջոց է կիրառվել անձնական երաշխավորություն:

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
 

Փաստինֆո




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (06.12.16) | Հեղինակ: Փաստինֆո W
Դիտումներ: 653 | Տեգեր: Մայամի, հյուրանոցային, պոռնկության, համալիրը՝, որջ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...