Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Բազմազան տեսանյութեր » Հասարակություն


Իսկ դուք գիտեի՞ք, որ մարմնավաճառությունը Թուրքիայի Հանրապետությունում օրինական է
 
 


   hy.wikipedia.org

Մարմնավաճառությունը Թուրքիայի Հանրապետությունում օրինական է և կարգավորվում է օրենքի կողմից։ Հասարակաց տները նույնպես օրինական են։ Չնայած, Թուրքիայի տեղական կառավարման բազմաթիվ մարմիններ աշխատում են մարմնավաճառության հետ կապված նոր կազմակերպություններ չգրանցել, նույնիսկ որոշ քաղաքներում, օրինակ Անկարայում և Բուրսայում դատարանի որոշմամբ հասարակաց տները քանդված են եղել։

Վիճակագրություն

Անկարայի առևտրային պալատի զեկուցում (2004)

Մարդահամարի տվյալներ

Մարմնավաճառուհիների թիվ    100,000
56 հսկվող հասարակաց տներում գրանցված մարմնավաճառուհիներ    3,000
Ոստիկանությունում գրանցված մարմնավաճառուհիներ    15,000
Մարմնավաճառությամբ զբաղվելու համար թույլատվություն սպասող կանայք    30,000
Մարմնավաճառուհիների տարիքը    15-40 տարեկան

Ամենամյա եկամուտ    $3–4 միլիարդ

Մարդկանց թրաֆիքինգը Թուրքիայում

Համաձայն UNDOC-ի տվյալների, Թուրքիան սեռական նպատակներով թրաֆիքինգի վերջնակետերից մեկն է[4]։ 2008 թվականի տվյալներով Թուրքիայի համար սեռական նպատակներով թրաֆիքինգի աղբյուր են եղել Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Հայաստանը, Մոլդովան, Ղրղզստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ռումինիան, Ղազախստանը, Բելառուսը, Բուլղարիան, Ինդոնեզիան, Հունաստանը և Մարոկկոն։ 

Ռուսաստանյան կազմակերպված հանցագործությամբ զբաղվող միավորումները նկատվել են կանանց տրաֆիկինգի մեջ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Լեհաստանից կանայք հայտնվում են շատ Եվրոպայի շատ երկրներում, ինչպես նաև Թուրքիայում։ 2006 թվականի զեկույցների համաձայն, երկիրը արագ դառնում էր նախկին ԽՍՀՄ–ից սեռական ստրուկների մեծագույն շուկաներից մեկը՝ «Ենթադրաբար, մոտ 5000 կին, որոնցից կեսից ավելին Մոլդովայից և Ուկրաինայից են, Թուրքիայում գտնվում են որպես ստրուկ–մարմանավաճառ»:

Զանգվածային մշակույթ

2001 թվականի փետրվարի 17-ին հայազգի մադամ Մատիլդա Մանուկյանը, Թուրքիայի հասարակաց տների թագուհի, երկրի ամենահարուստ կանանցից մեկը, մահացավ։ Նա 32 հասարակաց տներից կազմված ցանց է կառուցել։



Տարածել...


Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: hy.wikipedia.org

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: hy.wikipedia.org
Դիտումներ: 51 | Տեգեր: Հանրապետությունում, մարմնավաճառությունը, օրինական, Թուրքիայի, գիտեի՞ք, Իսկ, որ, Դուք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...